ԱՄՆ-ը աշխարհին ուղղված սպառնալիք է
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն Բահրամ Ղասեմին ասել է.«ԱՄՆ-ի նոր պետայրերը պետք է դասեր քաղեն անցյալից և Իրանի կառավարության ու ժողովրդի հետ խոսեն միմիայն հարգանքի ու մեծարանքի լեզվով»:
Բահրամ Ղասեմին հավելել է.«ԱՄՆ նախագահի խորհրդականները անցյալի մտացածին ու երևակայական միջավայրում են մնացել և Իրանի ու տարածաշրջանի զարգացցումներից անտեղյակ են»:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմմանուել Մակրոնի հետ Փարիզում կայացած մամլո համատեղ ասուլիսում ելնելով իր ենթադրություններից Դոնալդ Թրամփը Իրանը ընբոստ երկրների շարքին է դասել և համարել է ԱՄՆ-ին ու Եվրոպային մասնավորապես Ֆրանսիային ուղղված սպառնալիք:
Սպիտակ տան պաշտոնատարները առավել քան երբևէ օբյեկտիվացրել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական մոտեցումներն ու թշնամությունը առհասարակ: ԱՄՆ-ի կողմից որդեգրված քաղաքականությունների նկատմամբ պատասխանատվություն զգալու փոխարեն նրանք այլոց ներկայացնում են որպես համաշխարհային սպառնալիք: Հպանցիկ հայացք նետելով ԱՄՆ-ի կողմից 2001թ. սեպտեմտեմբերից ի վեր՝ այսպես կոչված հակաահաբեկչական քաղաքականությնաը պարզվում է, թե իրապես ովքեր են ըմբոստ ու անհնազանդ:
Իրաքի ու Աֆղանստանի բռնազավթման ընթացքում ԱՄՆ-ի կիրառած կոշտ միջոցները և Արևմտյան Ասիայի դեմ պրոքսի պատերազմերը ԱՄՆ-ին դարձրել են ըմբոստ ու անհնազանդ երկիր, որը ոչ մի կերպ հավատարիմ չի մնում բարոյական ու մարդկային սկզբունքներին: Աջակցելով ահաբեկչության ծննդավայր ու Եվրոպայում ծայրահեղականություն ու բռնություն տարածող Ալե Սաուդի նման ռեժիմներին, ԱՄՆ-ն աշխարհին ուղղված սպառնալքիների կենտրոնն է համարվում:
Դոնալդ Թրամփի կարծիքով ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունների առաջադիմությանը նպաստող ահաբեկիչները պատրաստվել են սաուդցիների վահաբական դպրոցներում ու միաժամանակ օգտվել են ԱՄՆ-ի ֆինանսական աղբյուրներից: Անցյալ հինգշաբթի օրը, նշելով, որ Սաուդական ռեժիմը ծավալուն աջակցություն է ցուցաբերում ահաբեկչությանը ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քուրքերը քննադատել է Սաուդյան Արաբիային: Բոբ Քուրքերը ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից պահանջել է ճշգրտությամբ հաշվարկել սաուդցիների կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության չափը:
Արևմտյան մի շարք երկրներ ուսումնասիրություններ են կատարել Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկիչությանն ու ահաբեկչական գաղափարների տարածմանը ցուցաբերած աջակցության մասին: Ուսումնասիրության արդյունքներից պարզվում է, որ անցնող 50 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան 87 մլրդ. դոլար է ծախսել վահաբական գաղափարների տարածման համար:
Այսպիսի պայմաններում Թրամփի կողմից հակաիրանական անհավասարակշիռ դիրքորոշումները բխում է Սաուդյան Արաբիային և նրա պես ըմբոստ ռեժիմներին զենքի վաճառքից ստացած ահռելի շահերից: Որպես իր երկրում քննադատված դիվանագետ հակաիրանական անհիմն հայտարարություններից Թրամփը ոչինչ չի շահելու: Այդ կապակցությամբ Ալ-Հայաթ օրաթերթը գրել է.«ԱՄՆ-ի երկու կենտրոնների ուսումնասիորությունների համաձայն 2008-2016թթ. ընթացքում կարատված հարձակումներից 201-ը համարվել է ահաբեկչական հարձակում և այդ հաստատություններից յուրաքանչյուրը պարզել է, որ ահաբեկչական հարձակումների երկու երրորդը իրականացվել է ԱՄՆ-ի ծայրահեղական աջակողմյանների կողմից»: