Ղալամուն-Արսալ մարտերը՝ Սիրիա-Լիբանան սահմանմերձ շրջանում անվտանգության հաստատման գլխավոր քայլը
Սիրիայի և Լիբանանի սահմանային շրջանում «Ալ-Նոսրա» ճակատի պարագլխի և Լիբանանի Արսալ ավանի քաղաքապետի միջև բանակցությունները ձախողելով, հուլիսի 21-ից մեկնարկել են ահաբեկիչների ձեռքից Լիբանանի արևելյան ավանի և Ղալամունի ազատագրման մարտերը:
Արսալի բնակչության մեծ մասը սուննիներ են: Այն գտնվում է Լիբանանի արևելյան Բաղայի նահանգում՝ Սիրիայի սահմանից 50 կմ. հեռավորության վրա: Սիրիայի սահմաններին մոտ գտնվելու պատճառով ավանում են բնակվել և՛ սիրիացի փախստականներ, և՛ ահաբեկիչներ ՝ մասնավորապես «Ալ-Նոսրա» ճակատի անդամներ:
Արսալի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են տարածքից ահաբեկիչ տարրերի դուրսբերման մասին: Այդ ուղղությամբ վերջին օրերին բանակցություններ են կայացել Արսալի քաղաքապետ Մոստաֆա Ալ-Հաջիրիի և ճակատի պարագլուխ Աբումալեք Ալ-Թելիի միջև: Տեղի պաշտոնյաները պահանջել են, որ «Ալ-Նոսրա» ճակատի պարագլուխները Լիբանանի Արսալից Սիրիայի Իդլիբ փոխադրվեն: Ճակատի պարագլուխն, այդ պահանջին ընդդիմանալով, պահանջել է խմբի անդամներն առանց ինքնությունը պարզելու, զենք և գումար փոխադրել Թուրքիա, որին չի համաձայնել լիբանանյան կողմը:
Բանակցությունների ձախողմամբ, հուլիսի 21-ից մեկնարկել է Արսալի և Ղալամունի ազատագրման օպերացիան, որին մասնակցում են Լիբանանի բանակը, Հեզբոլլահի ուժերը և Սիրիայի բանակայինները: Շրջանի ազատագրումը մի քանի պատճառներով, մեծ նշանակություն ունի:
Առաջինը, որ Սիրիա-Լիբանան սահմանամերձ գոտին դարձել էր Սիրիա զենքի մաքսանենգման և ահաբեկիչների անցուղին: Շրջանի մաքրագործումը կարող է մեծապես նպաստել և՛ Լիբանանում և՛ Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարի հարթակում:
Երկրորդը ՝ վերջին տարիներին, երբ ահաբեկիչները Սիրիայում նեղ դրության մեջ են հայտնվել, Լիբանանի Արսալ են մեկնել:
Իսկ երրորդն այն, որ Արսալում կան շատ սիրիացի փախստականներ, որոնց թիվը մի քանի անգամ գերազանցում է Լիբանանի բնակչությանը: Շրջանում սիրիացի փախստականների ներկայության պատճառով, կախյալ ԶԼՄ-ներն ինչպես Հալեպի ազատագրման օպերացիայում թունավոր քարոզչություն էին ծավալել Սիրիայի , իսկ Մոսուլի ազատագրման ժամանակ ՝ Իրաքի կառավարության դեմ, այս անգամ էլ նույն մեթոդն են կիրառել Հեզբոլլահի, Լիբանանի և Սիրիայի բանակների դեմ:
Չորրորդն այն, որ այսօր Սիրիայի հրապարակային մարտերում, Թուրքիայի կողմից հովանավորվող «Ալ-Նոսրա» ճակատը, համարվում է Սիրիայի կառավարության դեմ գործող գլխավոր ահաբեկչական խումբը: Արսալի ազատագրման օպերացիայում ճակատին հաղթելը մի կողմից համարվում է Լիբանանի և Սիրիայի բանակների և Հեզբոլլահի գործակցություն, իսկ մյուս կողմից ՝ դա ապացուցելու է Սիրիայում «Ալ-Նոսրա» ճակատի և ահաբեկչական այլ խմբերի թուլացումը:
Ամփոփելով ասենք, որ Սիրիայում Հալեպի, իսկ Իրաքում ՝ Մոսուլի ազատագրումից հետո, Արսալի ազատագրումը վկայում է այն փաստի մասին, որ ահաբեկիչները նեղ դրության մեջ են հայտնվել, և ինտենսիվորեն շարունակվում է նրանց կործանման գործընթացը: