Թրամփի կառավարության ներսում ճեղքերը մեծանում են
Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարական է տվել: Սա ԱՄՆ-ի կառավարության ներսում առաջացած նոր ճեղքն է:
Այդ որոշումից հետո, Դոնալդ Թրամփի կողմից ընտրված Սպիտակ տան հաղորդակցությունների բաժնի տնօրեն Անթոնի Սքարմուչին, Սարա Սանդերսին ներկայացրել է որպես այդ երկրի նախագահի նոր խոսնակ: Թրամփի կողմից Սպիտակ տան հաղորդակցության բաժնի նախկին տնօրեն պաշտոնից Սփայսերի ազատումը ավելի պարզեց Սպիտակ տան կուլիսային հարաբերությունները: Որպես բողոք այդ որոշման դեմ Սփայսերը հրաժարվեց և Թրամփի ընտրական շտաբի անդամներից մեկը, ով ի դեպ ոչ մի փորձ չունի լրատվամիջոցների ու հանրային կարծիքի հետ շփվելու ոլորտում նշանակվեց որպես Սպիտակ տան հաղորդակցության բաժնի տնօրեն:
Իհարկե, մի քանի ժամանակ առաջ ասվում էր, որ Թրամփը դժգոհ է Սփայսերից այն բանի համար, որ վերջինս լավ չի հիմնավորում քննադատող լրատվամիջոցների նկատմամբ Թրամփի վարվելակերպը: Եվ իհարկե շշուկներ կային Սպիտակ տան խոսնակին պաշտոնից ազատելու մասին: Այս քայլը Սպիտակ տան անձնակազմի մեջ առաջացած բազմաթիվ ճեղքերի բացահայտ նմուշններից մեկն է համարվում: Միաժամական լրատվամիջոցները բացահայտնեցին, որ Թրամփն ու իր խորհրդականները ջանքեր են գործադրում՝ շրջանցելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին Իրանի խնդրի ու ՀԳՀԾ-ի նկատմամբ իրենց նոր քաղաքականությունները գործադրեն:
Ասվում է, որ ԱՄՆ-ի դվանագետների կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը խոստովանելու մասին արված պնդումները զայրացրել է Թրամփին ու նրա ծայրահեղական խորհրդատուներին, ինչպես նաև պետքարտուղարության և Սպիտակ տան միջև նմանատիպ տարաձայնություն է առաջացել Կատարի ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում ծագած ճգնաժամի հարցով:
Այն դեպքում, երբ Թրամփը համաձայն է Սաուդյան Արաբիայի դիրքորոշման հետ ԱՄՆ պետքարտուղարը ցանկանում է հաշտեցնել հակամարտ կողմերին կամ էլ մեղմացնել Պարսից ծոցի հարավային շրջանում առաջացած ճգնաժամը:
Հատկանշական է, որ Սպիտակ տան անձնակազմի և Թրամփի կառավարության ավագ անդամների միջև առաջացած տարաձայնություններից բացի մեծ ճեղքեր է առաջացել ԱՄՆ-ի իշխող Հանրապետական կուսակցության մեջ: Առաջացած ամենաթարմ տարաձայնություններից կարող ենք հիշել «Օբամաքեյր» ապահովագրական օրենքի փոփոխության հարցում հանրապետական սենատորների անհամաձայնությունը, ինչը մեծ պարտություն է Սպիտակ տան համար:
Ի պատասխան Թրամփն էլ սպառնացել է, որ Կոնգրեսի միջշրջանային ընտրություններում դժգոհ սենատորները կկորցնեն իրենց տեղերը: ԱՄՆ-ի գործադիր իշխանության կողմից այդ երկրի օրենսդիր իշխանության դեմ հնչեցված սպառնալիքը կարող է ավելի թեժացնել՝ Թրամփի թիմի և ռուսների գաղտնի համաձայնության հարցով վառված կրակը: Այս իրավիճակի շարունակումը բացասբար է ազդելու Թրամփի կառավարության կարողության վրա՝ ներքին ու արտաքին խոչընդոտները հաղաթահարելու մեջ և ավելացնելու է ժողովրդի ուշադրությունը կառավարության ներքին տարաձայնություններից շեղելու վտանգը: