Եվրոպան հակադարձելու է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68054-Եվրոպան_հակադարձելու_է_Ռուսաստանի_դեմ_ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցներին
Եվրահանձնաժողովի ղեկավար՝ Ժան Կլոդ Յունկերը պահանջել է քննարկել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները և եվրոպական ընկերությունների պայմանագրերի վրա ազդելու դեպքում, հակադարձել այդ պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2017 08:51 Asia/Tehran
  • Եվրոպան հակադարձելու է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրահանձնաժողովի ղեկավար՝ Ժան Կլոդ Յունկերը պահանջել է քննարկել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները և եվրոպական ընկերությունների պայմանագրերի վրա ազդելու դեպքում, հակադարձել այդ պատժամիջոցներին:

Եվրահանձնաժողովում քննարկվել է նախագիծ, որի համաձայն, եթե ԱՄՆ-ն առանց Եվրամիության մտահոգությունները նկատի առնելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ վավերացնի, եվրոպական երկրները կհակադարձեն այդ որոշմանը: 

ԱՄՆ-ի սենատի և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատականև հանրապետական անդամները շաբաթ օրը համաձայնության են եկել իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու շուրջ: Նախագիծը վավերացվելու է երեքշաբթի օրը: Թվում է, թե հանձնաժողովը մտահոգված է, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող միջոցառումները կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այդ թվում նաեւ եվրոպական տնտեսական և էներգետիկ շահերի համար:

Չնայած 2014 թվականին եվրամիությունն ԱՄՆ-ի հետ միասին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում տիրող ճգնաժամի և Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելու հարցով, սակայն հնարավոր չէ թաքցնել այն փաստը, որ այդ պատժամիջոցներ բացասաբար են ազդել եվրոպական երկրների, հատկապես Գերմանիայի տնտեսության վրա, որոնք հիմնված են արտահանման վրա:

Այդ հարցով տարաձայնություն ու պառակտում է առաջացել եվրոպական երկրների միջև: Հունաստանի, Հունգարիայի և Կիպրոսի նման մի շարք եվրոպական երկրներ, որ երկար տարիների առևտրատնտեսական հարաբերությունների անցյալ ունեն Ռուսաստանի հետ, ցանկանում են չեղարկել կամ նվազագույնի հասցնել այդ պատժամիջոցները: Իսկ եվրամիության այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ դարավոր թշնամություն ունեն  կամ այսօր անվտանգության սպառնալիք են զգում Մոսկվայի կողմից, այդ թվում Լեհաստանը և բալթյան հանրապետությունները, կողմ են ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը: 

Համենայնդեպս, Եվրամիության հակազդեցությունն է առթել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող օրենքի նախագիծը, որը կարող է վնասել Եվրամիության առևտրտնտեսական և էներգետիկ շահերին և անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վավերացման ԱՄՆ-ի Սենատի քայլը դատապարտող 2017 թ. հունիսին հրապարակված Գերմանիայի և Ավստրիայի արտգործնախարարների համատեղ հաղորդագրությանը, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, Գերմանիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Բիլովն ասել է, որ այդ հաղորդագրությունը Եվրոպայի ուղղակի պատգամն է ԱՄՆ-ի նախագահ՝Դոնալդ Թրամփին, որպեսզի չստորագրի այդ հաղորդագրությունը:

Այդպիսով կարելի է ակնկալել, որ ազատ առևտրի, կլիմայական փոփոխությունների և ՆԱՏՕ-ի վիճակի մասին Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև գոյություն ունեցող տարաձայնություններին ավելացել է մեկ այլ հարց:

Իրականում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տնտեսական ճնշում է Եվրամիության վրա, ինչը վնասելու է Բրյուսել-Վաշինգտոն երկկողմ հարաբերություններին: