Իրանի բանակի և պահակազորի մարտունակության բարձրացումը կխթանի երկրի ազգային անվտանգության ապահովմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68146-Իրանի_բանակի_և_պահակազորի_մարտունակության_բարձրացումը_կխթանի_երկրի_ազգային_անվտանգության_ապահովմանը
Հուլիսի 24-ին, Իրանի բանակի և պահակազորի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, գնահատելով այդ կառույցների կողմի տարված ջանքերը, Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.-«Արդիական տեխնոլոգիաների օգտագործումը և պահակազորի և բանակի մարտունակության բարձրացումը երաշխավորելու են Իրանի ազգային անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2017 13:27 Asia/Tehran
  • Իրանի բանակի և պահակազորի մարտունակության բարձրացումը կխթանի երկրի ազգային անվտանգության ապահովմանը

Հուլիսի 24-ին, Իրանի բանակի և պահակազորի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, գնահատելով այդ կառույցների կողմի տարված ջանքերը, Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.-«Արդիական տեխնոլոգիաների օգտագործումը և պահակազորի և բանակի մարտունակության բարձրացումը երաշխավորելու են Իրանի ազգային անվտանգությունը»:

Իրանի բանակի և պահակազորի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ  Հասան Ռոհանիի արահայտությունները  մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ Իրանի ժողովրդի հզորության ցուցանիշերը միասնության պահպանման ու հեղափոխության կառույցների վրա հենվելն է, որի երկու հիմնասյուներն են կազմում Իսլամական Հեղափոխության պահակազորն ու ԻԻՀ բանակը: 

Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  Իսլամական պահակազորին բնութագրել է որպես «Հեղափոխության պաշտպանության դիրքը», որը մեծ դերակատարություն ունի երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովման և երկրի զարգացման գործում: 

Իսլամական պահակազորի  արժեքի և դերակատարության մասին Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Ինչպես լուսահոգի Իմամ Խոմեյնին էր ասել, եթե չլիներ պահակազորը, ապա չէր գոյատևի երկիրը, և հենց այդ պատճառով է որ պահակազորի ինքնությունը ձևավորվել է հավատքի, հեղափոխական շարժման և ջիհադի հասկացողությունների վրա և երկրի պաշտպանությունն էլ կապված է  այդ կարևոր ինքնության շարունակակնության վրա»:

Այսօր ԻԻՀ  բանակը և  Իսլամական հեղափոխության պահակազորը ճանաչվում են որպես  պաշտպանական, ռազմական, դիմադրողականության և հակաիպերիալիստական ուժեր:

ԻԻՀ  բանակը և  Իսլամական հեղափոխության պահակազորը կարողացել են մեծ հաջողություններ արձանագրել թշնամու դեմ մղվող պատերազմում  և արդյունավետ դերակատարություն ունենալ երկրի հիմնակառույցների զարգացման և  շենացման գործընթացներում: 

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրերից ի վեր, ԻԻՀ  բանակը և  Իսլամական հեղափոխության պահակազորը երկրի անվտանգության և կարգապահական այլ ուժերի կողքին կարողացել են չեզոքացնել իմպերիալիստական համակարգի դավադրությունները և ծանր պարտության մատնել նրանց:

ԻԻՀ-ը ցանկացած պահին և վայրում կպաշտպանի իր ազգային անվտանգությունը: Այնպես որ, վերջերս Իսլամական պահակազորի կողմից Սիրիայի տարածքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դիրքերի դեմ իրականացրած հրթիռային հարձակումը  վկայում է Իսլամական պահակազորի հզորության մասին: 

ԱՄՆ-ի կողմից Իսլամական պահակազորի դեմ ցուցաբերած թշնամությունը վկայում է պահակազորի հզորության և բարձր կարողությունների մասին: 

Ստրատեգիական հարցերի փորձագետ Մոհամեդ Ղադիրի Աբյանեն ասել է.-«ԱՄՆ-ը փորձում է տարբեր ձևերով թուլացնել Իրանի ռազմական հզորությունը: Նրանք նախ ջանում են թուլացնել Իսլամական հեղափոխության պահակազորը, այնուհետև անցնել բանակի թուլացման գործողության քայլին»: 

Չնայած շրջափակումներին և Իրանի դեմ գործադրվող ճնշումներին, այսօր հենվելով հզորության ցուցանիշերի առկայության վրա, Իսլամական հեղափոխությունը կարողացել է ավելի հզորանալ և ամրացնել իր հիմքերը:  

Իրանի բանակի և պահակազորի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը շեշտել է.«Պահակազորի և բանակի մարտունակության բարձրացումը երաշխավորելու է Իրանի ազգային անվտանգությունը»: