ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած նոր շրջափակումները, նոր մարտահրավեր` միջազգային անվտանգության դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i68242-ԱՄՆ_ի_Կոնգրեսի_ընդունած_նոր_շրջափակումները_նոր_մարտահրավեր_միջազգային_անվտանգության_դեմ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Վաշինգտոնի թշնամական կողմնորոշման շրջանակում ընդունեց Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը: Սենատում վավերացվելուց հետո, այս որոշումը օրենքի վերածվելու և գործադրվելու համար պետք է ստորագրվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 13:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած նոր շրջափակումները, նոր մարտահրավեր` միջազգային անվտանգության   դեմ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Վաշինգտոնի թշնամական կողմնորոշման շրջանակում ընդունեց Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը: Սենատում վավերացվելուց հետո, այս որոշումը օրենքի վերածվելու և գործադրվելու համար պետք է ստորագրվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Չնայած նախատեսվում էր, որ ԱՄՆ-ը ավելի ագրեսիվ քաղաքականություն է որդեգրելու Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ,սակայն դեռ երկար ճանապարհ կա կտրելու այդ նպատակին հասնելու համար: 

Հատկանշական է, որ  Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչները դժգոհ են շրջափակումների  փաթեթի մեջ Հյուսիսային Կորեային ներառելու փաստից: Մյուս կողմից  կոնգրեսի կողմից հաստատված շրջափակումների գործադրումը կարող է ավելի լարել Սպիտակ տան հարաբերությունները  Իրանի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ: 

Իրանի տեսակետից, այս որոշումը, նշանակում է որ ԱՄՆ-ն անհավատարիմ է ՀԳՀԾ-ին և կարող է այդ երկրին վերադարձնել  նախքան ՀԳՀԾ-ի ստորագրոմը եղած վիճակին: Մյուս կողմից Իրանը հարող է միջուկային համաձայնության շրջանակից դուրս հակադարձել ԱՄՆ-ին:

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է.-«Իրանը հակադարձելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր քայլին և պատասխանելու է նրանց»: 

Ռուսաստանի  տնտեսական, արդյունաբերական և ֆինանսական ոլորտների դեմ սահմանված շրջափակումները ևս կարող են արժանանալ Մոսկվայի հակազդեցությանը: Ռուսաստանը ԱՄՆ-ի կամ նրա եվրոպական դաշնակից երկրների դեմ տնտեսական և ֆինանսական շրջափակումներ սահմանելուց  բացի, կարող է դուրս գալով միջուկային և սովորական սպառազինության կրճատման պայմանգրից նաև ավելացնել իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայի երկրների մերձավոր տարածքներում, Միջին Արևելքի տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում: Ռուսաստանը նաև կարող է խոչընդոտել  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումները  և փոփոխության ենթարկել միջազգային անվտանգության համակարգի հավասարակշռությունը:  

ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հանդեպ միակողմանի պատժամիջոցների խստացման մասին օրինագծի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը ավելի կսրի Ռուսաստան-ԱՄՆ-ը հարաբերությունները։

Ի դեպ, Հյուսիսային Կորեան կարող է ավելի արագացնել իր բալիստիկական հրթիռների արտադրման գործընթացը և հզորացնել միջուկային զենքերի կարողությունը, այդպիսով մշտական սպառնալիք դառնալով ԱՄՆ-ի համար: 

Հետևաբար Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հանդեպ միակողմանի պատժամիջոցների խստացման մասին օրինագծի շուրջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը որը հավանաբար շուտով ստանա օրենքի ուժ, մի տեսակ մարտահրավեր է` ուղղված միջազգային հավասարակշռության և համաշխարհային խաղաղության դեմ: