Մալեք Սալմանի այցը Մոսկվա. Սահմանափակ և քիչ ազդեցությամբ համաձայնություններ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74013-Մալեք_Սալմանի_այցը_Մոսկվա._Սահմանափակ_և_քիչ_ազդեցությամբ_համաձայնություններ
Փաստերը վկայում են այն մասին, որ Մալեք Սալմանի Մոսկվա կատարած այցի ձեռքբերումները սահմանափակվում են տնտեսական ու ռազմական մի քանի համաձայնություններով և Միջին Արևելքի այսօրվա վիճակի ընդունմամբ և տարածաշրջանի ուժի հավասարությունը Իրանի օգտին փոխվելը կանխելու հարցով Ռուսաստանին ուղղված խնդրանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 15:45 Asia/Tehran
  • Մալեք Սալմանի այցը Մոսկվա.  Սահմանափակ և քիչ ազդեցությամբ համաձայնություններ

Փաստերը վկայում են այն մասին, որ Մալեք Սալմանի Մոսկվա կատարած այցի ձեռքբերումները սահմանափակվում են տնտեսական ու ռազմական մի քանի համաձայնություններով և Միջին Արևելքի այսօրվա վիճակի ընդունմամբ և տարածաշրջանի ուժի հավասարությունը Իրանի օգտին փոխվելը կանխելու հարցով Ռուսաստանին ուղղված խնդրանքով:

Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Սալմանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին,   ժամանել է Մոսկվա: Չնայած լրատվամիջոցները և սաուդյան շրջանակները ձգտում են պատմական ներկայացնել այս այցը, սակայն այցելությունը կարող է պատմական համարվել միայն այն առումով, որ առաջին անգամ սաուդյան մի թագավոր է այցելել Ռուսաստան:

Մալեք Սալմանի Մոսկվա այցելության ընթացքում մինչ այս պահը ստորագրվել են մի քանի ռազմական ու տնտեսական համաձայնագրեր և կրկնվել են նախկին տեսակետները ԻԻՀ տարածաշրջանային դերակատարության մասին:

Չնայած այս ուղևորության ընթացքում Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ստորագրվել են մի քանի պայմանագրեր, սակայն թվում է, թե երկու երկրի տնտեսական պայմանագրերի արժեքը չի գերազանցելու 4 միլիարդ դոլարը: Այս գումարը շատ չնչին է անցած մայիսին ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված 400 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի համեմատությամբ: Երկու երկրի միջև կնքված պայմանագրերի մեծ մասը հատկացված է ռազմական գնումներին, որոնցից կարևորագույնն է Ս-400 հրթիռային համակարգերի վաճառքը Սաուդյան Արաբիային: Հետևաբար կարելի է ասել, որ Ռիադի ու Մոսկվայի միջև կնքված տնտեսական համաձայնագրերը հիմնական փոփոխություն չեն առաջացնելու երկու երկրի հարաբերություններում: Որովհետև Մոսկվայի համար Ռիադը պետություն է, որ գտնվում է ԱՄՆ-ի ղեկավարած Արևմտյան բլոկում և անվտանգության տեսանկյունից Ռիադը կախվածություն ունի Վաշինգտոնից:

Չնայած Մալեք Սալմանը Մոսկվայում կրկնել է իր հակաիրանական հայտարարությունները, սակայն թվում է, թե Սաուդյան Արաբիայի թագավորը տեղյակ էր այցած օգոստոսին Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուին տված Վլադիմիր Պուտինի պատասխանի մասին և այնքան չընդգծեց իր հակաիրանական դիրքորոշումները:

Մոսկվա կատարած այցի ընթացքում, Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Նեթանյահուն ասել էր, որ պատմության ընթացքում իրանցիները միշտ փորձել են վերացնել հրեաներին: Հակադարձելով Նեթանյահուին, Պուտինն ասել էր.«Այդ հարցը վերաբերում է մթա. հինգերորդ դարին, իսկ այսօր ապրում ենք այլ աշխարհում»:

Իրականում հաշվի առնելով Պուտինի պատասխանը Նեթանյահուին  և հատկապես վերջին տարիներին, և նկատի առնելով Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդումը , Մալեք Սալմանը գիտակցում է, որ Իրանը Միջին Արևելքում ստրատեգիական դաշնակից է Ռուսաստանի համար: Հետևաբար թվում է, որ Մալեք Սալմանը Սաուդյան Արաբիայի հակաիրանական դիրքորոշումներն ընդգծելու փոխարեն, ցանկանում է Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև չխախտվի տարածաշրջանային ուժի հավասարությունը:

Իհարկե չպետք է ակնկալել, որ Մալեք Սալմանի այցը Մոսկվա մեծ փոփոխություն կառաջացնի տարածաշրջանային կարգերում: Սակայն կարելի է ակնկալել, որ այս այցը դրական  է ազդելու նավթի շուկայի վրա, որովհետև Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ում նավթի ամենախոշոր արտահանող է, իսկ Ռուսաստանն ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթի ամենախոշոր արտահանողն է համարվում: