ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնյաներ աջակցում են ՀԳՀԾ-ի շարունակմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74111-ԱՄՆ_ի_մի_խումբ_պաշտոնյաներ_աջակցում_են_ՀԳՀԾ_ի_շարունակմանը
ՀԳՀԾ-ի և այդ համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետևանքների մասին հնչեցված հարցմանը, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովում Ջեյմզ Մաթիսը պատասխանել է.«ԱՄՆ-ի օգտին է, որ չլքի այդ համաձայնությունը, քանի որ միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի ենթադրյալ խախտւմների մասին որևէ ապացույց գոյություն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 15:05 Asia/Tehran

ՀԳՀԾ-ի և այդ համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետևանքների մասին հնչեցված հարցմանը, ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովում Ջեյմզ Մաթիսը պատասխանել է.«ԱՄՆ-ի օգտին է, որ չլքի այդ համաձայնությունը, քանի որ միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի ենթադրյալ խախտւմների մասին որևէ ապացույց գոյություն չունի»:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գեներալ Ժոզեֆ Դանֆորդը առանձին ելույթներում հաստատել էին միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմությունը: Իհարկե ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային համաձայնության նկատմամ Իրանի լիովին հավատրամության մասին հրապարակված 7 զեկույցներից հետո այս խոսքերը ակնկալելի էին: Այդուհանդերձ Վաշինգտոնում տարբեր ձայներ են լսվում, որոնք ցույց են տալիս Դոնալդ Թրամփի կառավարությունը մասնավորապես ինքը Թրամփը ՀԳՀԾ-ի հարցով անորոշության են մատնվել: Անցնող 8 ամիսների ընթացքում որպես ԱՄՆ նախագահ Թրամփը ՀԳՀԾ-ի նկատմամբ իր դժգոհությունն ու զայրույթը երբեք չի թաքցրել: ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում քննադատելով Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը Թրամփը այն ամոթալի է համարել: Մի շարք լրատվամիջոցներ խոսում են այն մասին, որ Թրամփը պատրաստվում է 90 օրյա ժամկետի ավարտին՝ հոկտեմբերի 15 միջուկային համաձայնության նկատմամբ Իրանին անհավատարիմ հայտարարել:

Այդուհանդերձ, համաշխարհային մասշտաբով կա լուրջ ընդդիմություն ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի հավանական քայլի նկատմամբ։ ԱՄՆ-ում նույնպես այդ որոշմանը դեմ են այդ երկրի ազդեցիկ գործիչեր: ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումների հարցով Դոնալդ Թրամփի կարևորագույն խորհրդատուներից են ԱՄՆ պետքարտուղարը և այդ երկրի պաշտպանության նախարարը: Շորւջ 3 ամիս առաջ Թիլերսոնն ու Մաթիսը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդատու Գեներալ Ռեյմոնդ Մաքսթերի ընկերակցությամբ վերջապես հաջողեցին հաղթել Թրամփի ու նրա մի խումբ ծայրահեղական խորհրդատուների հակառակություններին և Թրամփին համոզեցին, որպեսզի հայտարարեն Իրանի հավատարմության մասին:

ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը ասում է.«ՀԳՀԾ-ում մնալը Դոնալդ Թրամփի կառավարության լավագույն տարբերակն է»:

Այժմ ինչքան մոտենում ենք հոկտեմբերի 15-ին, Սպիտակ տանը ավելանում է ՀԳՀԾ-ի շարունակման աջակիցների թիվը: Իհարկե ԱՄՆ-ի պաշտոնյաների այդ խումբը ջանքեր են գործադրում ՀԳՀԾ-ն պահպանելու հետ միաժամանակ ավելացնել Իրանի ու ՀԳՀԾ-ի մյուս կողմերի վրա գործադրվող ճնշումները, որպեսզի էլ առավելություներ վաստակելու հնարավորություն ստեղծեն Վաշինգտոնի համար: Նույնպես ասվում է, որ Թրամփի խորհրդատուները փորձում են վերանայել ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության մասին «Korker-Cardin» կոչվող օրենքը: Այդ դեպքում Թրամփը հարկադրված չի լինի ՀԳՀԾ-ի դեմ իր ցանկությունների ու ամենօրյա հռետորաբանություններին հակառակ՝ 3 ամիսը մեկ հաստատել Իրանի ու Վեցյալի միջև կնքված միջուկային համաձայնությունը, թեեւ ի վերջո ԱՄՆ-ի կառավարությունը հարկադրված կլինի հարգել ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: