Ծովային անվտանգությունն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի
Իսլամական Իրանն ավելի քան 2700 կիլոմետր ջրային սահման ունի: Եվ անվտանգության ապահովումը և քաղաքական աշխարհագրական նպաստավոր պայմանների ստեղծումը պայմանավորված են ռազմածովային հզոր ուժերի ներկայությամբ:
Այաթոլլահ Խամենեին ասել է.«Մեր երկիրը ճանապարհ ունի դեպի ծովն ու օվկիանոսը, ընդ որում՝ գերզգայուն տարածաշրջանում: Այս երկիրը պետք է ունենա գերազանց ծովուժ: Դա պետք է իրականացնեն երիտասարդները: Հուսով ենք Ձեզ կհաջողվի ստեղծել Իրանի ժողովրդին վայել ծովուժ»:
1380 թվականից ի վեր Իրանի ռազմածովային ուժերը սպառազինվել են 300 կմ. հեռահարությամբ սպառնալիքի դիմագրավման կարողությամբ օժտված գերարդիական հրթիռներով: Դա ծածկում է Պարսից ծոցը և Օմանի ծովը: Նավակործանների հոսքագծի շահագործմամբ, Իրանը մեծացնում է ներքին արտադրության նավակների թիվը: Ռազմածովային ուժերը սպառազինված են տեղական նավակործաններով ու հավերքրաֆթներով:
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար ՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է.«Հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին, ինքնաբավության ջիհադն արտադրել է «Փեյքան», «Դերաֆշ» , «Ջամարան» և «Սահամդ» նավակործանները: Այդ հարցում մենք ռեկորդակիր ենք: Եռամյա նախագիծն իրականացրել ենք ավելի քիչ քան մեկ տարում: «Սահամդ»-ը «Ջամարան»-ից ավելի հզոր է»: 1389 թվականին կտրելով Սուեզյան ջրանցքը և անցնելով Միջերկրական ծովը, ԻԻՀ-ի ռազմածովային ուժերը հայտնվեցին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Russia Today հեռուստաընկերության թղթակից Դեյվիդ Սամին ասել է .«Իրանն ունի լողամիջոցներ, որոնց հետ պետք է լուրջ վերաբերվել: Վերջերս Իրանը տեղաշարժել է Միջերկրական և Հնդկական ծովերում իր լողամիջոցները : Սա վկայում է Իրանի բանակի ծովուժի հզորության մասին»:
Այն ժամանակ, France-Presse գործակալությունը հաղորդեց Սիոնիստական ռեժիմի զայրույթի մասին: Զայրույթ, որը խոսում էր իրանցիների ինքնավստահության մասին: «Իրանն այնպիսի պայմաններում է պատրաստվում իր ռազմանավերը Միջերկրական ծով հանել, երբ Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն այդ քայլը սադրիչ է գնահատում, ասելով ՝ Իսրայելի ափերից Իրանի ռազմանավերի երթը տարիներ շարունակ տեղի չի ունեցել, իսկ դա խոսում է այն մասին, որ գնալով մեծանում է իրանցիների ինքնավստահությունը: Ցավում եմ, որ միջազգային հանրությունը չի հակադարձում այդ սադրիչ քայլերին: Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ Իսրայելը չի կարող ընդմիշտ անտեսել այդ քայլերը»:
Սուեզյան ջրանցքից անցնելը և Ադենի ծովում ծովահենների դեմ պայքարն այդ ոլորտի փորձագետներին ապացուցում են Իրանի ռազմածովային ուժերի բարձր մարտունակությունը: Ծովային անվտանգությունն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի:
Բեյրութի համալսարանի դասախոս Նաբսել Ալ-Շարջաբին ասել է.«Իրանը նկատի ունի մինևչ 2025 թվականը ծովային երկարատև ռազմավարությունը, որի շրջանակում կարող է իր ձեռքն առնել Պարսից ծոցից մինչև Բաբ էլ-Մանդեբի նեղուց նավերի երթի վերահսկողությունը: Թեհրանը կարող է վերահսկել նաև Կարմիր ծովից մինչև Խաղաղ օվկիանոս նավարկությունը ՝ ծածկույթի տակ առնելով Սուեզյան նեղուցը: Իրանը կանխարգելման մեծ ուժի տեր է, որն անհամեմատելի մեծ է տարածաշրջանի երկրների պատրաստվածությունից»: