Ինչու են Պարսիցծոցյան արաբական երկրներն Իրանի դեմ կանգնել Թրամփի կողքին
Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները ուրախություն են պատճառել Պարսիցծոցյան երկրների արաբներին, ինչը վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ն պատրվակ է և թիրախը Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն է:
ՀԳՀԾ-ի և տարածաշրջանում Իրանի դերակատարության դեմ Թրամփի հռետորաբանությունների հետ միաժամանակ, Սաուդյան Արաբիան և Բահրեյնն իրենց հովանավորությունը հայտնեցին ԱՄՆ-ի նախագահի հակաիրանական դիրքորոշումներին: Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի կառավարությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Ռիադն ու Մանաման հովանավորում են ցանկացած պետության հակաիրանական դիրքորոշումները: Դա վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ի համաձայնությունը պատրվակ է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը թիրախ դարձնելու համար: Բոլորը լավ գիտեն, որ Իրանի կողմից ՀԳՀԾ-ի համաձայնության հարգումը ԱՄՆ-ի ներքին օրենք չէ և միայն ՄԱԳԱՏԷ-ն է իրավասու ՀԳՀԾ-ն վերահսկել: Միջազգային այս կառույցը ութ անգամ հաստատել է Իրանի հանձնառու լինելը ՀԳՀԾ-ին, միաժամանակ այդ իրողությունը հաստատել են նաև եվրոպական պետությունները, Չինաստանն ու Ռուսաստանը:
Այս իրողության պատճառով, Թրամփի կառավարությունը սաստկացրել է իր հակաիրանական քայլերը և խիստ զայրացած է Իրանի տարածաշրջանային քաղաքականություններից: Հետևաբար ամերիկյան շրջանակներում խոսում են Իրանի իսլամական հեղափոխության կորպուսին շրջափակման ենթարկելու և հրթիռային հարցում Իրանի դեմ ճնշումները խստացնելու մասին:
Տարածաշրջանում ԻԻՀ ազդեցիկ ու լիարժեք ներկայության շնորհիվ անկատար են մնացել Իրաքում ու Սիրիայում «ամերիկյան, սիոնիստական ու սաուդյան» նախագծերը: Իրանի նկատմամբ Թրամփի զայրույթը և ՀԳՀԾ-ի դեմ նրա քայլերը վկայում են Արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա հովանավորների քաղաքականությունների ձախողման մասին:
Այսօր Իրանի և Դիմադրության քայլերի շնորհիվ, Սիրիայում ԻԼԻՊ-ի տեղաշարժերը սահմանափակվել են միայն Դեր Էլ-Զորում: Իրաքում ևս ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում միայն Սիրիայի հետ սահմանամերձ արևմտյան հատվածը:
Աստանայի բանակցությունների շնորհիվ նաև լուսանցք է մղվել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի ճակատը : Ձախողման են դատապարտված նաև ԱՄՆ-ի ու Սիրիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների գործողությունները:
Եմենի պատերազմից 2.5 տարի անց, ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան այդ երկրում էլ ձախողեցին և այսօր Ռիադի անունը հայտնվելով պատերազմի ժամանակ մանուկների իրավունքները խախտողների ՄԱԿ-ի սև ցուցակում, կատարելագործվեց տարածաշրջանում սաուդցիների ձախողման գոտին:
Թրամփի հակաիրանական հռետորաբանությունների նկատմամբ Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի հովանավորությունը կարելի է տարածաշրջանում կրած պարտության հետևանքներից խույս տալու ուղղությամբ գնահատել:
Հետևաբար կարելի է ասել, որ ՀԳՀԾ-ն և Պարսից Ծոցի արաբական պետությունների ու ամերիկացի պաշտոնատարների դիրքորոշումները ոչ մի ազդեցություն չունեն Իրանի տարածաշրջանային քաղաքականության վրա: Այդ կապակցությամբ, կիրակի օրը, հակադարձելով ամերիկացիների հակաիրանական դիրքորոշումներին, Թեհրանում լրագրողներին տված ասուլիսում, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԻԻՀ-ը տարածաշրջանում իր քաղաքականություններն իրագործում է անկախ այլոց լեզվագարություններից»: