Իրանի ու Հայաստանի տնտեսական համագործակցությունները աճ են արձանագրում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74259-Իրանի_ու_Հայաստանի_տնտեսական_համագործակցությունները_աճ_են_արձանագրում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Թեհրան կատարած երկօրյա այցի շրջագծում երկու երկրները տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման շուրջ համագործակցության երեք փաստաթղթեր ստորագրեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2017 13:48 Asia/Tehran
  • Իրանի ու Հայաստանի տնտեսական համագործակցությունները աճ են արձանագրում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Թեհրան կատարած երկօրյա այցի շրջագծում երկու երկրները տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման շուրջ համագործակցության երեք փաստաթղթեր ստորագրեցին:

Անասնաբուժության ու անասնապահության բնագավառում համագործակցության, մշակութային ու գեղարվեստական փոխանակումների ծրագրի, ինչպես նաև Իրանի նախագահի գիտության ու տեխնոլոգիայի և Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրման նախարարության միջև համագործակցության փոխհուշագրի փաստաթղթերը երկուշաբթի օրը ստորագրվեցին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ:

Այդ փաստաթղթերի ստորագրումից հետո Ջահանգիրին ընդգծելով, որ որպես հարևան մի երկիր Հայաստանը յուրահատուկ դիրք է զբաղեցնում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության մեջ, ասաց. «Իրանը որևէ սահմանափակում չի նախատեսում Հայաստանի հետ հարաբերություններում»: Իսկ Իրանի հետ համագործակցության փաստաթղթերի ստորագրումից հետո ՀՀ վարչապետն ասաց. «Հետաքրքրված ենք հայկական շուկայում իրանական ընկերությունների ներկայությամբ և պատրաստ ենք ընդլայնել առևտրի ոլորտում համագործակցությունները»:

Իրանի ու Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը տարեկան 300 միլիոն դոլար է, որը չի համապատասխանում երկու հարևան երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Իրանն ու Հայաստանը գտնվում են  քաղաքակրթական, մշակութային ու աշխարհագրական գրեթե միևնույն տարածքում, և երկու հարևան ժողովուրդները վաղեմի ու կայուն հարաբերություններ են ունեցել: Երկու ժողովուրդների միջև այդ կայուն հարաբերությունը տարբեր բաժիններում և հատկապես տուրիզմի բնագավառում տնտեսական հարաբերությունների ընդլայնման լավ հող է նախապատրաստել: Այս շրջագծում 2016 թվականի օգոստոսից երկու երկրի միջև գործող անցագրային ռեժիմը չեղարկվեց: Այդ քայլն Իրանի ու Հայաստանի միջև զբոսաշրջիկների փոխանակման ուղղությամբ ձեռնարկված ազդեցիկ քայլ է համարվում: Տուրիզմի արդյունաբերության ընդլայնումը Իրանի ու Հայաստանի միջև առևտրական հարաբերությունների ամրապնդման հող է նախապատրաստում :

Բացի այդ Իրանի ու Հայաստանի աշխարհագարկան դիրքը պատճառ է դարձել, որ Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման շրջագծում ընդգծվի ապրանքի տարանցման նշանակությունը: ԻԻՀ-ի ու ՀՀ-ի նախագահներն ընդգծել են այդ հսկա պոտենցիալի գործարկման նկատմամբ ուշադրության անհրաժեշտությունը: Հայաստանն իրանական ապրանքների ու ծառայությունների դեպի ԵԱՏՄ արտահանվելու դարպասն է: Այդ կապակցությամբ Թեհրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ասել է. «Թեև երեք միլիոն բնակչության հայկական շուկան կարող է մեծ գրավչություն չունենալ, սակայն կարելի է ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայում Իրանի ներգրավման համար հող նախապատրաստել»:

Շուկայական այս հսկա պոտենցիալը նկատի առնելով իրանցի առևտրականներն առանց մաքսատուրքեր վճարելու կարող են իրենց արտադրանքներն արտահանել ԵԱՏՄ-ի անդամ երկրներ: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և ԵՄ-ի հետ սերտ կապերը Թեհրան-Երևան հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ են ստեղծում: Այս շրջագծում անհրաժեշտ է համարվում երկու երկրի մասնավոր բաժինների համագործակցությունն ու նաև Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններում առևտրի ազատ գոտիների դերակատարության ընդգծումը: Նույն հարցն ընդգծվեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ: Ջահանգիրին Հայաստանի հետ սահմանակից Արաքսի ազատ գոտին երկու երկրի առևտրականների միջև համագործակցությունների ընդլայնման բացառիկ առիթ համարեց:

 Էկեկտրաէներգիայի, գյուղատնտեսության, պետրոքիմիայի, տեխնիկական ու ինժիներական ծառայությունների, գազի ու տրանսպորտի ոլորտում երկու երկրի միջև համագործակցության լավ ենթահող գոյություն ունի, իսկ Իրանում ու Հայաստանում գոյություն ունեցող բոլոր պոտենցիալների գործարկումը կարող է վերացնել կողմերի կարիքները և միևնույն ժամանակ երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնման պատճառ դառնալ: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հավատացած է. «Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական հարաբերությունները վերաճ են արձանագրում և քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում: Իրանն ու Հայաստանը յուրահատուկ հատկանիշներով հարևաններ են և տարածաշրջանում տարբեր կրոնների հետևորդների միջև համագործակցության փայլուն օրինակ են ներկայացնում»: