Շարունակվում են քննադատությունները Դոնալդ Թրամփի դիրքորոշումների դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու ժամկետը մոտենալով, նոր թափ են ստացել բանակցությունները՝ Վաշինգտոնին համոզելու համար հավատարիմ մնալու միջուկային պայմանգրին:
Հավանաբար հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի իր կառավարության որդեգրած ստրատեգիան Իրանի կապակցությամբ:
Հոկտեմբերի 15-ին ևս կավարտվի ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանի հավատարմության հաստատման մասին 90 օրյա ժամկետը: Քննարկումները վկայում են այն մասին, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի կողմից բազմիցս հաստատվել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է այնպես ձևացնել, որ Իրանը խախտել է միջուկային համաձայնությունը և ՀԳՀԾ-ի գործը հանձնել կոնգրեսի տնօրինությանը: Իսկ եթե ԱՄՆ-ի կոնգրեսն որոշում կայացնի չեղարկել Իրանի առկախված շրջափակումները, դա կնշանակի, որ արդեն պետք է ՀԳՀԾ-ը կործանված համարել:
ԱՄՆ-ի կողմից համաշխարհային հանրության կամքի անտեսելը արժանացել է համընդհանուր բողոքի միջազգային մակարդակում: Աշխարհի համարյա բոլոր ազդեցիկ և կարևոր երկրները և միջազգային կառույցները Դոնալդ Թրամփին կոչ են արել չփորձել տապալել ՀԳՀԾ-ն: Մյուսները հայտարարել են, որ այդ քայլով Դոնալդ Թրամփը խախտում է միջազգային օրենքները և այն փոխարինում է անտառի կանոններով: Մի խումբ էլ հայտարարել է որ Թրամփն այդ քայլով կրակի հետ է խաղում:
Ներկայումս ՀԳՀԾ-ն որպես չափանիշ է համարվում միջազգային պայմանգրերին հավատարիմ մնալու համար: ԱՄՆ-ի նման մի երկիր որ փորձում է խախտել միջազգային համատեղ համաձայնությունը, կարող է, վտանգավոր մեսիջ ուղարկել աշխարհին: Եթե ԱՄՆ-ն փորձի իրապես խախտել միջազգային համաձայնագիրը ապա նրա դաշնակիցները այլևս չեն կարող վստահել այդ երկրի հանձնառություններին և աշխարհում կտարածվի անվստահության մթնոլորտը:
Հատկանշական է, որ միջուկային համաձայնագրի մյուս կողմն այսինքն՝ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների համաձայն, հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին: Մյուս կողմից, աշխարհի մյուս երկրները և Եվրամիությունը, ՀԳՀԾ-ից հետո մի քանի միլարդ դոլար տնտեսական համագործակցության և ներդրումային պայմանագրեր են ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական դուրս գալով կամ միջուկային համաձայնության գործադրման առջև խոչընդոտներ հարուցելով, Վաշինգտոնը խաթարում է աշխարհի այլ երկրների տնտեսական շահերը, այն էլ միայն այն պատճառով որ անտեսվել են ԱՄՆ-ի ազգային շահերը:
Հետևաբար ՀԳՀԾ-ի տապալումը միայն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ որդեգրած թշնամական քայլ չի լինի համարել: Դա մի տեսակ մարտահրավեր է ուղղված համաշխարհային հանրության դեմ , որը վկայում է ԱՄՆ-ի կողմից միջազգային համակրգին տիրապետելու ուղությամբ վերցված քայլ: