Հակառակ Թրամփի դիրքորոշման՝ Եվրոպան ջանքեր է գործադրում պահապանել ՀԳՀԾ-ն
Հաշվի առնելով Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը մերժելու հարցով հնչեցված նախազգուշացումները, եվրոպական երկրները քայլեր են ձեռնարկում ՀԳՀԾ-ն պաշտպանելու համար:
ՀԳՀԾ-ի նկատմամբ Թրամփի բացասական դիրքորոշման նկատմամբ Եվրոպայի մոտեցումները և Թրամփի կողմից ՀԳՀԾ-ն կործանելու նպատակով խափանարարությունները նրանց տարաձայնություններից մեկն է: Իրականում շատ դեպքերում Թրամփի դիրքորոշումներն ու քայլերը առթել են եվրոպացիների դժգոհությունն ու զայրույթը:
Փարիզի բնակլիմայական համաձայնագից դուրս գալու մասին Թրամփի որոշումը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կանքմանը դեմ հանդես գալը և ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներին ուղղված ռազմական բյուջեի ավելացման հարցով հնչեցված բազմաթիվ կոչերը այն խնդիրներն են, որոնք տարաձայնություններ ու ճեղք են առաջացրել ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև: Սակայն այժմ ՀԳՀԾ-ի նկատմամբ Թրամփի խիստ բացասական դիրքորոշմամբ, կրկին ջրի երես են եկել ԱՄՆ-ի ու Եվրոպայի տարաձայնությունները:
2017թ. սեպտեմբերին միջուկային զինաթափման հարցերի ավելի քան 80 փորձագետ մի նամակում, նախ շեշտելով Իրանի հետ միջուկային համաձայնության արդյունավետությունը, ԱՄՆ նախագահին կոչ էին արել վերանայել ՀԳՀԾ-ի չեղարկման մասին իր որոշումը:
Այդուհանդերձ Թրամփի դիրքորոշումը երբեք Վաշինգտոնի եվրոպական գործընկերների կողմից չի ընդունվել: Չնայած ԱՄՆ-ի ստրատեգիական գործընկեր համարվող Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնիսկ կարևորում է ՀԳՀԾ-ի պաշտպանման անհրաժեշտությունը: Մյուս կողմից եվրոպացիները համոզված են, որ ՀԳՀԾ-ից դուրս գալը ծանր հետևանքներ է ունենալու ԱՄՆ-ի համար, չնայած ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատում Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է, որ ՀԳՀԾ-ի դուրս գալը Վաշինգտոնի անվստահելության ապացույցն է համարվելու: Անդրադառնալով Թրամփի դիրքորոշմանը, Մոգերինին ընդգծել է, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որ 2 տարի հաստատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը և այժմ մերծում է այդ փաստը: Միևնույն ժամանակ եվրապական երկրների պաշտոնյաների կողմից ՀԳՀԾ-ի շարունակման անհրաժեշտության մասին հնչեցված հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանց տեսանկյունից, ՀԳՀԾ-ն արդյունավետ համաձայնություն է և հաշվի առնելով որ ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում 8 անգամ հաստատել է Իրանի հավատարմությունը, այդ համաձայնությունը պետք շարունակվի:
Քաղաքական փորձագետ Համիդռեզա Ղոլամզադեի խոսքերով, Թրամփն ուզում է արժեզրկել ՀԳՀԾ-ն: Եվրոպայի ավագ պետայրերի, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ղեկավարների տեսանկյունից, Իրանի և Վեցյակի անդամ երկրների միջև կնքված միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում, մեծանում է ՀԳՀԾ-ի կարծանման հավանականությունը, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Փաստորեն Եվրոպան ՀԳՀԾ-ն համարում է Իրանի միջուկային ծրագրի վերահսման հարցով կնքված համաձայնություն, մինչդեռ Թրամփի կարծիքով այդ համաձայնության մեջ պետք է ներառվի Իրանի հրթիռային կարողության հարցն ու այդ երկրի տարածաշրջանային քայլերը: