Քերքուքի օպերացիան ՝ գործնական քայլ Իրաքյան Քրդստանի անջատման դեմ
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հրամանով Քերքուքից փեշմարգա ուժերի հեռացման համար սահմանված 72-ժամյա ժամկետն ավարտվելուց հետո, կիրակի երեկոյան մեկնարկել է Քերքուքի նավթահորերը հետ ստանալու օպերացիան:
Իրաքյան ընդհանուր ուժերը ՝ բանակային, ահաբեկչության դեմ պայքարի և «Հաշդ Ալ-Շաաբի» ուժերը Քերքուքի հյուսիսում հաջողությունն են արձանագրել: Այդ ուժերը երկուշաբթի առավոտյան իրենց ձեռքն են առել մի քանի նավթահորերի և «Քեյվան» ու «Խալեդ» զորակայանների վերահսկողությունը:
Միաժամանակ, քուրդ տեղական որոշ ղեկավարների քայլերը, այդ թվում ՝ Իրաքի կենտրոնական կառավարության ու բանակի դեմ Քերքուքի ժողովրդին զենք տրամադրելու կապակցությամբ քաղաքի պաշտոնանկ նահանգապետ Նաջմեդդին Քարիմի նախաձեռնությունը և Արբիլի կողմից Քերքուքում ՔԲԿ-ի որոշ ուժերի օգտագործումը, վկայում է այն մասին, որ Մասուդ Բարեզանիի հրամանատարությամբ ուժերը մարտական են տրամադրված: Իրաքի ազգային անվտանգության խորհուրդը զգուշացրել է, որ Քերքուքում արտասահմանյան զինված ուժերի ներկայությունն ընկալվում է որպես Իրաքի կենտրոնական իշխանությանը մարտահրավերի կոչ: Այդ շրջանակում, «Սքոփ-24» իրաքյան գործակալությանը տված հարցազրուցյում, Իրաքի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հաքեմ Ալ-Զամելին , քուրդ փիշմարգա ուժերին մեղադրել է Քերքուքում ուժերի հավաքագրման և լարվություն ստեղծելու մեջ:
Քերքուքի ներկա զարգացումները սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի անջատման հանրաքվեի առաջին հետևանքն են: Անօրինական ու միակողմանի հանրաքվեն անցկացնելուց հետո, Բաղդադի կենտրոնական իշխանությունն օրակարգում դրել է տարբեր միջոցառումներով երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Կենտրոնական իշխանության որոշ քայլեր ներքին ու արտասահմանյան մասշտաբի են: Իրաքի վարչապետն իրաքյան ընդհանուր ուժերին հրահանգել է ամբողջությամբ իրենց ձեռքն առնել Քերքուքը: Բաղդադի կենտրոնական կառավարության որոշ քայլերն օրակարգում են դրվել ՝ Իրաքի միասնության ու տարածքային ամբողջականության պահպանման և հարևան երկրների հետ համագործակցության ուղղությամբ: Իրաքում անջատականների ճանապարհը փակելու համար Բաղդադի արտասահմանյան քայլերից են Իրաքյան Քրդստանի անցուղիների վերահսկումը, տարածքի միջազգային օդային տարածքի փակումը և միայն կենտրոնական կառավարության միջոցով Իրաքի հետ տնտեսական գործարքների կատարումը: Այստեղ կարևոր է Քրդստանից փեշմարգա ուժերին հեռացնելը և Քերքուքի վերահսկողությունը ստանալը: Քերքուքը կարևոր է ռազմավարական, տնտեսական ու դեմոգրաֆիական առումներով: Այդ պատճառով են քուրդ պետայրերը մեծ հույսեր կապել քաղաքի հետ: Դրան զուգահեռ, ժողովրդագրական առումով, քաղաքում բնակվում են թուրքմեններ, արաբներ ու քրդեր: Ուստի Քերքուքը բախումների մեծ պոտենցիալ ունի: Այդ պատճառով, Իրաքի վարչապետը բանակայիններից պահանջել է օգտվել ժողովրդական ուժից՝ քաղաքում անվտանգություն հաստատելու համար և հարգել ժողովրդին:
Ամեն դեպքում, Քերքուքը Քրդստանի մաս չի կազմում և բնականաբար, Սահմանադրության շրջանակում, կենտրոնական իշխանությունը կրող է իշխել այդ նահանգում: Քերքուքում փիշմարգա ուժերի ներկայությունը ապահովվել է ԻԼԻՊ թաքֆիրական ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հետևանքով և անօրինական է համարվում: Բանակային ուժերի օգնությամբ Քերքուքը վերահսկողությունը ստանձելու համար Ալ-Էբադիի որոշումը որպես վերջին տարբերակ, ընդունվել է այն բանից հետո, երբ քուրդ փեշմարգեները չհարգեցին վերջնագրի ժամկետը:
Վերջում, նշենք, որ կենտրոնական կառավարության կողմից Քերքուքի ամբողջական վերահսկումը նշանակում է Իրաքի Քրդստանի տարածքի նավթային ուղու փակում և լինելու է ազդեցիկ քայլ ՝ անջատման ուղղությամբ քուրդ պատասխանատուների նախաձեռնության դեմ: