Իրանաֆիոբիան արաբա-իսրայելական հարաբերությունների ըդլայնման պատրվակ
Սիոնիստական շրջանակները խոստովանել են, որ անցած սեպտեմբերին Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների առաջացման ու ընդլայնման նպատակով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը գաղտնի այցելել է օկուպացված Պաղեստին:
Ուշագրավ խնդիրն այն է, որ Սիոնիստական ռեժիմը և մի շարք արաբական երկրներ այդ թվում Սաուդյան Արաբիան նորմալացնում են երկկողմ հարաբերությունները և այդ քայլի արդարացման համար պատրվակ են ծառայեցնում արդեն հնացած իրանաֆբիայի թեման: Այն օրվանից, երբ Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Բեն Սալմանը գահաժառանգ է նշանակել իր որդուն՝ Մոհամմեդ Բեն Սալմանին, Ալե Սաուդական ռեժիմը արագացրել է Իսրայելի հետ հարաբերությունների ստեղծման ու ընդլայնման ընթացքը: Սաուդյան Արաբիան տարածաշրջանում իր աղանդավորական ու պառակտիչ նպատակների իրականացումը Իսրայելի ռեժիմի հետ համագործակցության մեջ է տեսնում: Այդ առումով վաղուց իվեր Ալե Սաուդը ելքեր է որոնում Իսրայլեի հետ առավել գործակցելու և տարածաշրջանում արևմուտքի ընչաքաղցությունների համար ճանապարհ հարթելու համար:
Բացահայտելով Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները, Սիոնիստական ռեժիմիը ձգտում է իսպառ վերացնել այդ ռեժիմի հետ հարաբերություն ձևավորելու հարցով իսլամական երկրների բացասական մոտեցումը և այդ խնդիրը դուրս բելել մեկուսացումից: Իսրայելը ձգտում է հարաբերությունները ընդլայնել Սաուդյան Արաբիայի և առհասարակ Պարսից Ծոցի մերձափնյա նավթաշատ երկրների հետ, քանի որ Միջին Արևելքի էներգիայի, այդ թվում նավթային պաշարներին տիրանալը այդ ռեժիմի Իսրայլելի մյուս նպատակներից են համարվում: Սա այն դեպքում, երբ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու արևմտյան պետությունների հարաբերությունները անապահովություններից բացի այլ արդյունքներ չեն ունեցել: Սիոնիստական ռեժիմի ձևավորման օրվանից ի վեր, Սուդյան Արաբիան պաշտոնական հարաբերություններ չի ունեցել այդ ռեժիմի հետ, սակայն միշտ գաղտնի հարաբերությունների մեջ է եղել Իսրայելի հետ և նրա տարածաշրջանային քաղաքականություներին համընթաց առաջ է շարժվել: Սաուդյան Արաբիան այն դեպքում է ընդլայնում հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ, երբ այս ռեժիմի իսլամական աշխարհի թիվ մեկ թշնամին է համարվում: Սիոնիստական ռեժիմին դիմակայող դիմադրության ճակատի դեմ քաղաքականությունների հետապնդման, այդ ճակատի թուլացման և ահաբեկիչների աջակցման հարցում արաբա-իսրայելական աճող հարաբերությունները խոսում են նրանց համագործակցության վտանգավոր կողմերի մասին: Այս պայմաններում Սաուդյան Արաբիան ու Իսրայելը իրնեց կողմից տարածաշրջանին ներկայացվող վտանգների մեղքը ուրիշների վրա բարդելու և այդ իրողությունից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար փորձում են ավելի ընդարձակել արևմուտքի կողմից հորինված իրանաֆոբիայի ծավալները որպեսզի կարողանան արդարացնել արաբա-իսրայելական հարաբերությունների ընդլայնումը: Սիոնիստական ռեժմը և Ալե սաուդն այն դեպքում են տարծաշրջանում հետապնդում իրանաֆոբիայի տարածման քաղաքականությանը, երբ իրենք ևս հետևելով ԱՄՆ-ի օրինակին, իրենց միջամտություններով տարածաշրջանի անապահովության և բռնության ու ահաբեկչության տարածման պատճառ են դարձել: