Խան Շեյխունի հարցը շահարկվում է` Սիրիային ճնշելու համար
Սիրիայի ԱԳ նախարարությունը անընդունելի է համարել այդ երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակման մասին ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ կոմիտեի հրապարակած զեկույցը:
Մի հաղորդագրություն տարածելով, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ համատեղ կոմիտեի զեկույցը պատրաստվել է ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների պատվերով: Նպատակը ՝ Սիրիայի իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելն է: ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ կոմիտեի զեկույցը հրապարակվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը վետո դրեց ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ կոմիտեի առաքելության երկարաձգման վրա: Համատեղ կոմիտեի զեկույցը Սիրիայի կառավարությանն է ճանաչում Խան Շեյխունում սարին գազի կիրառման մեջ: ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան ևս Սիրիայի բանակային ուժերին են ներկայացրել որպես 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխունի դեմ հարձակման հեղինակներ: Սիրիայի կառավարությունը սակայն հերքել է այդ հայտարարությունը: Համատեղ կոմիտեի զեկույցը հրապարակվելուց հետո, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կրկին անգամ հայտնել է, որ տեղեկություններ ունի, որոնք ապացուցում են, որ ահաբեկիչներն են Խան Շեյխունում պայթեցրել թունավոր սարին գազ պարունակող ռումբը:
Ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռիաբկովն ասել է.«Համատեղ կոմիտեի զեկույցում հակասություններ շատ կան: Այդտեղ բազմաթիվ հակասական ու իրականությանը չհամապատասխանող կետեր կան: Զեկույցում որպես ապացույց են ներկայացված մի քանի ականատեսների վկայություններ, որոնց խոսքերի ճշմարտացիությունը կասկածելի է»:
Սիրիայի իշխանությունների թշնամիներն այդ երկրում ճգնաժամի մեկնարկից ի վեր փորձել են նպատակային զեկույցների օգնությամբ իրականացնել իրենց ծրագրերը: ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ կոմիտեի հրապարակած զեկույցը ցույց է տալիս, որ հանձնախումբն իր հետաքննությունների ընթացում հաշվի չի առել Սիրիայի կառավարության ներկայացրած փաստերը: Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ անկեղծորեն համագործակցել է համատեղ կոմիտեի հետ՝ նրան ստույգ տեղեկություններ տրամադրելով, որպեսզի ապացուցվի, որ ահաբեկիչներն են Խան Շեյխունում քիմիական զենք կիրառել: ՌԴ ԱԳ նախարարությունում սպառազինության ապատարածման վարչության տնօրեն Միխայիլ Ուլյանովն ասել է .«Խան Շեյխունի մասին հետաքննությունների փաստահավաք կոմիտեի զեկույցը մակերեսային է եղել : Այդտեղ բացակայում են ռուս փորձագետների հրապարակած տվյալները»:
ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի արգելման կազմակերպության համատեղ կոմիտեի քաղաքականացված զեկույցը դարձել է Սիրիայի կառավարության վրա ճնշումը շարունակելու միջոց : Դա այն դեպքում, երբ այս օրերին ահաբեկիչները պարտություն են կրում , իսկ Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի տեղաշարժերը սահմանափակվել են: Աստանայի բանակցությունների արդյունքում լուսանցք են մղվել Արևմուտքի կողմից հովանավորվող զինյալները: Սիրիայի կառավարությունը և բանակը ներկայումս գերակա դիրքերում են: Զինյալների աջակիցները Ժնևյան բանակցությունների սեմին խստացրել են ճնշումը Դամասկոսի վրա :
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դի- Միստուրայի հայտարարությամբ, Ժնևյան բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է 2017 թվականի նոյեմբերի 28-ին: Միաժամանակ, ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Բաշար Ասադը Սիրիայի ապագայում դեր չունի: Այդ դիրքորոշումը ցույց է տալիս, որ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն, փորձում են լուսանք մղել Բաշար Ասադին : Այդ նպատական իրականացնելու համար, նրանք դիմելու են ցանկացած քայլի, եթե դա նույնիսկ լինի Խան Շեյխունի դեպքի շահարկումը: