Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի դեմ բանաձևի վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i76275-Ռուսաստանը_վետո_դրեց_Սիրիայի_դեմ_բանաձևի_վրա
Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների հաջողություններին զուգահեռ, ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշ մշտական անդամներ փորձեցին իրենց հակակշռի տակ առնել հաջողությունների այդ շարանը, սակայն ձախողեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 13:03 Asia/Tehran
  • Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի դեմ բանաձևի վրա

Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների հաջողություններին զուգահեռ, ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշ մշտական անդամներ փորձեցին իրենց հակակշռի տակ առնել հաջողությունների այդ շարանը, սակայն ձախողեցին:

2011 թվականին Սիրիայում ճգնաժամ սկսվելուց հետո 10-րդ անգամ, Ռուսաստանը հինգշաբթի օրն ԱԽ-ում իր վետոյի իրավունքն օգտագործեց Սիրիայի դեմ ներկայացված բանաձևի նախագծի նկատմամբ: Մոսկվան կրկին արգելեց Սիրիայում քիմիական սպառազինության օգտագործման մասին փաստահավաք համատեղ կոմիտեի առաքելության ժամկետը երկարացնելու մասին ամերիկյան նախագծի վավերացումը:

ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեն իր հետաքննությունների զեկույցում հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն ապրիլի 4-ին այդ երկրի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Խան Շեյխուն տարածքում իրականացված հարձակման ժամանակ «Սարին» գազ է օգտագործել: Հինգշաբթի օրը Ռուսաստանի դրած վետոյով ավարտին հասավ համատեղ կոմիտեի առաքելության ժամկետը: Փաստահավաք համատեղ կոմիտեն այն պայմաններում է Սիրիային մեղադրել Խան Շեյխուն տարածքում «Սարին» գազի օգտագործման մեջ, երբ պաշտոնական Դամասկոսը դա բազմիցս հերքել է: Ռուսաստանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեի զեկույցը հիմնված է անհիմն տվյալների վրա: Այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը վերջերս հայտարարեց. «Համատեղ կոմիտեի զեկույցը պարունակում է բազմաթիվ հակասական կետեր և հիմնվել է այնպիսի վկայությունների վրա, որոնց իրավացիությունը կասկածելի է»:

Սիրիայի Իդլիբ նահանգը վերահսկվում է արևմուտքի ու այդ թվում ԱՄՆ-ի պաշտպանությունը վայելող զինված խմբերի վերահսկողության ներքո և իրական փաստաթղթերն անուշադրության մատնելով Խան Շեյխուն տարածքում «Սարին» գազի օգտագործման կապակցությամբ փաստահավաք համատեղ կոմիտեի առաքելության ժամկետի երկարացման ուղղված ջանքերը կարելի է Սիրիայի հավասարություններում փոփոխություն առաջացնելու ուղղությամբ ինչ-որ քաղաքական խաղ համարել: Արևմուտքն այն պայմաններում է շարունակում Խան Շեյխունի գործը որպես ճնշման միջոց օգտագործել Բաշար Ասադի օրինական կառավարության ու Սիրիայի դեմ, երբ Սիրիայում զարգացումներն առաջանում են հօգուտ ահաբեկչության դեմ պայքարի իրական ճակատի:

Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի և Լիբանանի Հեզբոլլահի ռազմավարական համագործակցությամբ Սիրիայում ահաբեկիչների միջոցով բռնազավթված տարածքները սահմանափակվել են և այդ երկրի տարածքի ավելի քան 90 տոկոսն ազատվել է ահաբեկիչների գրավումից: Այս հաջողությունն այս պահին նկատելի է Սիրիայի ու Իրաքի սահմանին գտնվող «Ալբուքամալ» ռազմավարական քաղաքում և Սիրիայի արևելքում ԻԼԻՊ-ի փլուզումը համարվում է Սիրիայում ահաբեկիչների հովանավորների սադրանքների դիմաց Սիրիայի ու նրա դաշնակիցների ռազմավարական նշանակությամբ հաղթանակների գագաթնակետը: Սիրիայի հրապարակային ու քաղաքական հաղթանակները դուրս են գտնվում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վերահսկողությունից և այս պայմաններում Վաշինգտոնը փորձում են ՄԱԿ-ը միջոց ծառայեցնելով, հետևել Սիրիայում իր նպատակներին: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին հինգշաբթի օրը նրանից հետո, երբ Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի դեմ ամերիկյան բանաձևի վրա, ասաց. «ԱՄՆ-ն ՄԱԿ-ը միջոց ծառայեցնելով փորձում է իր կործանարար քաղաքականություններն իրականացնել Սիրիայում»:

Սիրիայում ԱՄՆ-ի կործանարար քաղաքականությունը միայն ՄԱԿ-ի շահարկմամբ չի սահմանափակվում: Սիրիայում ԱՄՆ-ի զինվորական անօրինական ներկայությունը և Սիրիայում ԻԼԻՊ-ի լիարժեք ոչնչացումը կանխելու նպատակով դրա պարագլուխների տեղափոխումը տեղավորվում են Սիրիայում ԱՄՆ-ի կործանարար քաղաքականության շրջանակում: «Ալբուքամալ»-ում ԻԼԻՊ-ի լիարժեք ոչնչացման ճանապարհին ԱՄՆ-ի խափանարարությունն ու նաև Սիրիան մասնատելու նպատակով այդ երկրի հյուսիսային որոշ տարածքներն իր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ ջանքերը համընկնում են Սիրիայի վրա ճնշումները խստացնելու ուղղությամբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ջանքերին: