Սիրիայում ահաբեկիչների ձախողման հետցնցումները
Սիրիայում Բուքեմալ քաղաքը որպես ահաբեկիչների վերջին բազա ազատագրվելուց հետո ԻԼԻՊ-ի կատարելապես կործանվելը և մյուս թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների կատարյալ ձախողման հետ հաշվարկը սկսվելը, քաղաքական արձագանք է ունեցել, որոնք դիտորդների կողմից Սիրիայում ահաբեկիչների ձախողման հետցնցումներ են բնութագրեվել:
Այդ հետցնցումներից են հատկապես Սաուդյան Արաբիայի ներազդեցության տակ գտնվող Սիրիայի կառավարության ընդդիմադիրների շարքերում առաջացած ճեղքվածքը: Երկուշաբթի երեկոյան, Ռիադ Հիջաբը հրաժարվել է սիրիացի ընդդիմադիրների բանակցող խմբի նախագահի պաշտոնից: Ռիադ Հիջաբի հրաժարականն այն պայմաններում է տեղի ունեցել, երբ մի շարք սիրիացի ընդդիմադիրներ հայտարարել են, որ ընդդիմության պատվիրակության հետ վերջին նիստում, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրն անդրադարձել էր այդ պատվիրակության նախագահի փոփոխմանը, ինչը վկայում է Սիրիայի նկատմամբ Ռիադի դավադիր դիվանագիտության ձախողման մասին: Տարածաշրջանային հավասարությունները Սիոնիստական ռեժիմի օգտին փոխելու նպատակով, 2011 թվականից, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և իրենց դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների հարձակումներով, Սիրիայում ճգնաժամ առաջացավ: Վերջին ամիսների ընթացքում դիմադրության ուժերի աջակցությամբ, սիրիական ուժերին հաջողվել է ծանր հարված հասցնել ահաբեկիչներին: Այնպես որ արաբ իշխանավորների հետ ահաբեկիչներին հովանավորող Իսրայելն անգամ խոստովանել է ահաբեկիչների պարտությունը: Անտարակույս տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես Իրաքի ու Սիրիայի ժողովրդի հերոսական դիմադրությունը լուրջ փոփոխություններ է առաջացրել տարածաշրջանում: Ահաբեկիչների, հատկապես ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիմաց Իրաքի և Սիրիայի ճակատագրական հաղթանակները պատճառ են դարձել, որպեսզի տարածաշրջանում ձգտում առաջանա դիմադրության առանցքայնությամբ, առանց տիրակալ ուժերի ներկայության Միջին Արևելք կերտելու համար: Այս արագ զարգացումները մտահոգություն են առաջացրել ահաբեկիչների հովանավորների՝ Սիոնիստական ռեժիմի, Սաուդյան Արաբիայի և որոշ արևմտյան պետությունների մոտ: Սիրիայում ահաբեկիչների քաղաքական ու ռազմական նպատակները չիրագործվելով, սրվել են բախումներն այդ խմբավորումների միջև: Այս զարգացումները ենթահող են ստեղծել տարածաշրջանում նրանց կատարյալ կործանման համար:
Սիրիայում ընդդիմության կոալիցիայի անդամների միջև տարաձայնությունները չեն սահմանափակվում միայն ռազմական ոլորտներում: Քաղաքական ոլորտում ևս խիստ տարաձայնություն է առաջացել նրանց միջև: Վերջին լուրերը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների միջև նոր դասավորությունների առաջացման, ահաբեկիչների միջև տարաձայնությունների սրման և գալիք օրերում այդ այդ խնդիրների սրման մասին են վկայում: