ԵՄ-ը հակադարձել է Ղոդսի վերաբերյալ Թրամփի աննախադեպ քայլին
Դատապարտելով Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահի քայլը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Վաշինգտոնի կողմից միակոմանի որոշումների ընդունումը համարել է համաշխարհային անվտանգությանն ու կայունությանը և Պաղեստինի հաշտության բանակցությունների խափանմանն ուղղված քայլ : Չնայած տարածաշրջանային ու միջազգային ընդդիմություններին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը Երուսաղեմն է ճանաչում Իսրայելի մայրաքաղաք:
Թրամփը նաև Պետքարտուղարությունից պահանջել է Թել Ավիվից Երուսաղեմ երկրի դեսպանատունը տեղափոխելու նախնական քայլերն անել: Թրամփի այդ քայլը նշանակում է Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում տարաձայնությունների սրում:
Այն օրվանից ի վեր, երբ Թրամփը հայտարարեց ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին, ԵՄ-ը և եվրոպական երկրներն իրենց ընդդիմությունն են հայտնել այդ հարցին: Նույնիսկ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թրամփի այդ քայլը որակել է «ոչ-կառուցողական քայլ» ՝ դատապարտելով այն:
Այնուամենայնիվ, Թրամփն այդ քայլին է դիմել ԱՄՆ-ում սիոնիստների ազդեցիկ լոբբին և Իսրայելին բացարձակ պաշտպանության և Սիոնիստական ռեժիմի գոհունակությունը շահելու նպատակով: Սիոնիստական ռեժիմից բացի, աշխարհում ոչ մի կառավարություն համաձայն չէ Թրամփի այդ որոշմանը: Մեծ թվով փորձագետների ու վերլուծաբանների համոզմամբ, Թրամփը հավասարակշռված անձնավորություն չէ և նրա սակնդալային ու որոշ դեպքերում անվայել պահվածքի ու հրամանների պատճառով, շատերը համարում են, որ նա արժանի չէ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու:
ԱՄՆ նախագահի նախկին տեղակալ Ջո Բայդենը հայտարարել է , որ աշխարհի 14 երկրների ղեկավարներ իր հետ կապ են հաստատել ՝ Թրամփի քայլերը հասկանալու համար նրա օգնությանը դիմելով: Պաշտոնավարման առաջին իսկ օրերից, Թրամփի քայլերը եղել են մտահոգիչ:
Փարիզի բնակլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարվելը, Եվրամիության ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնությանը նրա հակադրվածությունը, տնտեսական ոլորտում Թրամփի որդեգրած քաղաքականությունը, նաև ՆԱՏՕ-ում ռազմական բյուջեն ավելացնելու համար եվրոպական երկրներին Թրամփի ուղղած պահանջը , ՀԳՀԾ-ին դեմ գնալը և Կորեական թերակղզում լարվածության առաջացումը, բոլորը ճեղքվածք են առաջացրել Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև:
Ֆրանսացի հետազոտող Մարի Սիսիլ Նավեսի խոսքերով, Թրամփը ցանկանում է վերջ դնել բազմաբևեռ աշխարհ ստեղծելուն : Նրա քաղաքականությունը հիմնված է բռնության ու գործարքի վրա : Դա նրա անհատականությունն է:
Այսօր էլ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելով, նա նոր լարվածություն է ստեղծել Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև: Կարելի է կանխատեսել, որ իր որոշումների վրա պնդելով և միջազգային հանրության պահանջն անտեսելով, արագանալու է օվկիանոսի երկու կողմերի միջև ստեղծված լարվածության գործընթացը: Բրյուսելի համոզմամբ, Թրամփի քաղաքականությունը հանգեցնելու է միջազգային մասշտանով ԱՄՆ-ի էլ ավելի մեկուսացմանը և ոչ թե այդ երկրի հեղինակության բարձրացմանը: