Իրանի դեմ Նիքի Հեյլիի լեզվագարությունները՝ տարածաշրջանում իրողությունների խեղաթյուրում
ՀԳՀԾ-ի և Երուսաղեմի մասին ԱՄՆ-ի նախագահի որոշման նկատմամբ միջազգային զայրույթը քննարկելու, ինչպես նաև ամերիկյան սպառազինությաբ եմենցի կանանց ու երեխաների սպանության հարցից հանրային կարծիքը շեղելու համար Կոնգրեսի ժամկետն ավարտվելով, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը կեղծ հայտարարություն կատարելով, ասել է, որ Իրանը հրթիռ է առաքում Եմեն:
Հինգշաբթի օրը, Նյու-Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նիքի Հեյլին հայտարարել է, որ Իրանը զենք է առաքում Եմենի Անսարալլահ շարժման համար:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի հարցին, ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է, որ այդ համաձայնությունը միայն Իրանի միջուկային ծրագրին չի վերաբերում:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.«ԱՄՆ-ը անհիմն, անպատասխանատու և սադրիչ հայտարարություն է կատարել Իրանի դեմ»: Խոշռուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ մեղադրանքներ է ուղղում Եմենում իր մասնակցությամբ Սաուդյան Արաբիայի պատերազմական ոճրագործությունները քողարկելու նպատակով:
Ասիայի արևմուտքում իր ավերիչ նպատակներն իրագործելու համար, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը մտադիր է խաբել հանրային կարծիքը: Այդ ձևը կրկնվեց Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք և դառը փորձ էր ամերիկացիների համար:
2003թ. ԱՄՆ-ի ժամանակի կառավարությունը Իրաքում արգելված զենքերի գոյության մասին կեղծ տեղեկություններին վկայակոչելով, ենթահող ստեղծեց այդ երկրի դեմ հարձակման համար: Սակայն Ի վերջո այդ զավթողականությունը հեղինակազրկեց ամերիկացիներին:
Սիոնիստների ու սաուդցիների հետ աշխատանքը բաժանելով, Թրամփի կառավարությունն իր նպատակներն առաջ է մղում Իրանի դեմ կեղծ հայտարարություն կատարելով: ՀԳՀԾ-ի և տարածաշրջանի զարգացումներում Իրանի ազդեցիկ ներկայության մասին արկածախնդրության դիմելով, ԱՄՆ-ն ձգտում է տարածաշրջանային ու միջազգային կոալիցիա ձևավորվել Իրանի դեմ:
Տարածաշրջանում ԱՄՆ-ը փորձում է ավերիչ ներկայացնել Իրանի դերակատարությունը և ինքը համագործակցում է սիոնիստների ու սաուդցիների հետ՝ իրողությունները խեղաթյուրելու համար: Իրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք ներկայացնելը և Իրանին արաբական երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ մեղադրելը հնարք է սիոնիստական ու սաուդական մանկասպան ռեժիմների ոճրագործությունները քողարկելու և այդ երկու ռեժիմների հետ համատեղ արկածախնդրությունը շարունակելու համար: Տարածաշրջանում իր նպատակների առաջմղման համար ԱՄՆ-ը ստաբանության ու արկածախնդրության է դիմում:
ԱՄՆ-ն այն պայմաններում է Իրանին Եմենի համար զենք առաքելու մեջ մեղադրում, երբ այդ երկիրը 2015 թվականից Սաուդյան Արաբիայի համար ամերիկյան զենքի փորձարկման կենտրոն է դարձել: Սաուդական ոտնձգիչ կոալիցիան մոտավորապես երեք տարի, ամերիկյան սպառազինությամբ ամեն օր կոտորում է Եմենի ժողովրդին, հատկապես կանանց ու երեխաներին: Այդ կապակցությամբ ֆրանսիացի երկու կին լրագրողներ տղամարդու հագուստով Եմեն են մեկնել և պարզել են, որ Եմենի իրավազրկված ժողովրդին դեմ Սաուդյան ռեժիմի կողմից օգտագործվող ռումբերը ամերիկյան արգելված ողկուզային ռումբեր են:
Այս բոլորը, այդ թվում նաև Երուսաղեմի դեմ ԱՄՆ-ի կառավարության դավադրությունը և Արևմտյան Ասիայի զարգացումները իրողություններ են, որոնցում ուղղակի դերակատարություն ունի Սպիտակ Տունը: Նման պայմաններում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի Իրանի դեմ կատարած լեզվագարությունները միտված են իրողություններից շեղել հանրային կարծիքը: