Բաքուն փորձում է միակողմանիորեն ընդլայնել հարաբերություններն Իսրայելի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i80145-Բաքուն_փորձում_է_միակողմանիորեն_ընդլայնել_հարաբերություններն_Իսրայելի_հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի կառավարական շքանշան է նվիրել «Իսրայելը մեր տունն է» պառլամենտական կուսակցության ներկայացուցչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 08:58 Asia/Tehran
  • Բաքուն փորձում է միակողմանիորեն ընդլայնել հարաբերություններն Իսրայելի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի կառավարական շքանշան է նվիրել «Իսրայելը մեր տունն է» պառլամենտական կուսակցության ներկայացուցչին:

Իլհամ Ալիևի հրամանում նշված է, որ Սիոնիստական ռեժիմի Քնեսետի պատգամավոր Ռոբերտ Վիկտորովիչ Իլատովն Իսրայելի և Ադրբեջանի խորհրդարանական բարեկամության խմբում մատուցած ծառայությունների համար արժանացել է Բաքվի կառավարական «Բարեկամության» շքանշանին:

«Իսրայելը մեր տունն է» պառլամենտական կուսակցության  պատգամավորին շքանշան է շնորվում այն պայմաններում, երբ  Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը  պահանջում է խզել հարաբերություններն Իսրայելի հետ: 

Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Իլհամ Ալիևի կառավարության քայլերին, սակայն Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները  և դիվանագետները  երբեմն անարգալից և ռասիստական հայտարարություններ են անում Ադրբեջանի ժողովրդի հասցեին: 

Սիոնիստական ռեժիմը 1993 թ.-ին իր դեսպանատունը հաստատեց Բաքվում, սակայն Իլհամ Ալիևի կառավարությունը  չի կարողացել Իսրայելում դեսպանատում բացել և դա այն պատճառով որ Ադրբեջանի ժողովուրդը դեմ է այդ քայլին և համոզված են որ պետք է ոչնչացնել Իսրայելը: 

Ադրբեջանցի կալանավորված նշանավոր հոգևորական Հաջ Աբգել Սոլեյմանովն  2015 թ.-ին Բաքվի թերթերում հրատարակած նամակում ընդգծել էր, որ  մինչև Իմամ Խոմեյնիի կողմից Իսրայելի ոչնչացման ուղղությամբ արձակած հրամանի իրականցումը, դիմադրությունից չեն հրաժարվի:

Ադրբեջանի նախագահի կողմից Իսրայելի ռեժիմին մատուցած միակողմանի ծառայության դիմաց այդ ռեժիմի պաշտոնատարները երբեմն Ադրբեջանի ներքին հարցերի մասին բացահայտումներ անելով  ու սկանդալային իրավիճակ ստեղծելով ավելի են մեծացնում Իլհամ Ալիևի կառավարության դժվարությունները: 

Այս կապակցությամբ իսրայելական մի օրաթերում հոդված էր հրապարակվել Ադրբեջանի նախագահի ընտանիքի դեմ:   

Իսրայելական Հաարեց օրաթերթը բացահայտել էր որ Իլհամ Ալիևի  զավակները Իսրայելում գնել են վիլլաներ և բնակարաններ: 

Շվեյցարիայի Դավուսի տնտեսական ֆորումում Իլհամ Ալիևի և Շիմոն Պերեսի հանդիպման ժամանակ Ադրբեջանի դրոշակի հանելը Իսրայելի կողմից Բաքվի դեմ ուղղված Իսրայելի սկանդալային քայլերից են: 

Այդուամենայնիվ Իլահամ Ալիևի կառավարության կողմից Իսրայելի ռեժիմի հետ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ արված քայլերն այն պայմաններում է որ այդ ռասիստական ռեժիմը Ադրբեջանին հայտարաորւմ է անապահով երկրի և միջազգային ասպարեզում  թյուրիմացություններ է առաջացնում այդ մուսուլման երկրի կապակցությամբ: