Սիոնիստական ռեժիմը փորձում է ներթափանցել Պարսից ծոցի տարածաշրջան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81611-Սիոնիստական_ռեժիմը_փորձում_է_ներթափանցել_Պարսից_ծոցի_տարածաշրջան
Սիոնիստական ռեժիմը մտադիր է օկուպացված տարածքներից երկաթուղի կառուցել դեպի Սաուդյան Արաբիա: Սիոնիստական «Յադիոթ Ահարոնոթ» օրաթերթը գրում է, որ երկաթուղին կառուցելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը 4.5 միլիոն դոլար հատկացում է կատարել 2019 թվականի բյուջեում՝ Իսրայելից դեպի Սաուդյան Արաբիա երկաթուղային կապի կառուցման նախնական ուսումնասիրությունների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2018 14:36 Asia/Tehran

Սիոնիստական ռեժիմը մտադիր է օկուպացված տարածքներից երկաթուղի կառուցել դեպի Սաուդյան Արաբիա: Սիոնիստական «Յադիոթ Ահարոնոթ» օրաթերթը գրում է, որ երկաթուղին կառուցելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը 4.5 միլիոն դոլար հատկացում է կատարել 2019 թվականի բյուջեում՝ Իսրայելից դեպի Սաուդյան Արաբիա երկաթուղային կապի կառուցման նախնական ուսումնասիրությունների համար:

Սաուդյան Արաբիան եւ սիոնիստական ռեժիմը արագացնում են  երկողմ հարաբերությունները: Սիոնիստական ռեժիմը տարբեր նպատակներ է հետապնդում տարածաշրջանում երկաթուղու կառուցման միջոցով: Սիոնիստական ռեժիմի նպատակներից մեկն է՝ ազդել բարձր տնտեսական եւ ռազմավարական կարողություններ ունեցող Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ  Պարսից ծոցի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանների վրա:

Սիոնիստական ռեժիմի  այս նպատակը կարելի է գնահատել Եփրատից մինչև Նեղոսի գետերի միջև ընկած  տարածքների տիրապետության վաղեմի երազանքի համատեքստում: Նման քաղաքականության շրջանակներում Իսրայելի դավադրությունը տարածաշրջանում ընդգրկում է Իրաքի եւ Սիրիայի, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների լայն շրջանակ:

Սիոնիստական ռեժիմը, տարածաշրջանի ժողովրդական դիմադրությունից կրած պարտությունից հետո կաթվածահար վիճակում է հայտնվել և նման պայմաններում  փորձում է տնտեսական եւ խաբուսիկ գործողությունների միջոցով իրականացնել իր քաղաքականությունները: Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսներին վրա իր գերակայությւոնը հաստատելու նպատակով, Իսրայելը փորձում է ընդլայնել  իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի  եւ ընդհանուր առմամբ, Պարսից ծոցի մերձափնյա արաբական երկրների հետ:

Իսրայելը Պարսից ծոցի տարածաշրջանը դիտում է որպես կամուրջ` իր ապրանքները  Ասիայի տարբեր երկրներ արտահանելու համար: Միջին Արեւելքի տարածաշրջանում մեկուսացման մեջ գտնվող սիոնիստական ռեժիմը փորձում է այդ իրավիճակից ազատվել մի շարք ուղիներով:

Սա այն դեպքում , երբ արաբական երկրների իշխանությունները, սիոնիստական օկուպանտ ռեժիմին  համընթաց, տնտեսական նպատակներով փորձում են օգտագործել նաև Իսրայելի նավահանգիստները:

Տարածաշրջանի դիմադրության դեմ ուղղված Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի համագործակցությունը երկար պատմություն ունի: 2010 թ. հունիսին բրիտանական The Times- ը օրաթերթը հրապարակեց  մի լուր, ըստ որի, տարածաշրջանում դիմադրության գոտու երկրների դեմ օդային հարձակումներ իրականացնելու նպատակով, Ալ-Սաուդի ռեժիմը համաձայնվել է իր օդային տարածքը բացել Իսրայելի կործանիչների վրա: Սա ցույց է տալիս, որ  Սիոնիստական ռեժիմի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում, ահաբեկչական եւ ռազմատենչ նպատակներ է հետապնդում:

Վերջերս National Interset կայքը մի զեկույցում հաղորդել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքականությունները միայն ապակայունացնում են Պարսից ծոցի տարածաշրջանը:

Նման իրավիճակում հաշվի առնենք այն հանգամանքը, որ սիոնիստական ռեժիմը եւ որոշ արաբական երկրներ, այդ թվում ` Սաուդյան Արաբիան, որոնք փորձում են կարգավորել իրենց  հարաբերությունները Իսրայելի հետ այդ քայլն արդարացնելու համար կրկին օրակարգում են դրել  իրանաֆոբիայի հարցը:

Իրանաֆոբիայի սցենարը տարածաշրջանում Ալե-Սաուդի ռեժիմի և Իսրայելի կողմից հետապնդվում է  տարածաշրջանում այն պայմաններում, երբ այդ ռեժիմների իշխանությունները, իրենց  օկուպանտ ներկայությամբ ու միջամտությամբ  Մերձավոր Արեւելքի տարբեր շրջաններում տարածել են անապահովություն, բռնություն եւ ահաբեկչություն: