Դամասկոս. ԱՄՆ-ն ձախողել է Սիրիայում  ահաբեկչական նոր խմբեր ստեղծելու հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i81859-Դամասկոս._ԱՄՆ_ն_ձախողել_է_Սիրիայում_ահաբեկչական_նոր_խմբեր_ստեղծելու_հարցում
Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիայի բանակն ու ժողովուրդն իրենց դաշնակիցների կողքին ձախողման են մատնելու Սիրիայի հյուսիսում ահաբեկչական նոր խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի սադրանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 15:02 Asia/Tehran
  • Դամասկոս. ԱՄՆ-ն ձախողել է Սիրիայում  ահաբեկչական նոր խմբեր ստեղծելու հարցում

Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիայի բանակն ու ժողովուրդն իրենց դաշնակիցների կողքին ձախողման են մատնելու Սիրիայի հյուսիսում ահաբեկչական նոր խմբավորումներ ստեղծելու ԱՄՆ-ի սադրանքը:

ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական միջազգային կոալիցիան մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ցանկանում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում «Սահմանային անվտանգության ուժեր» կոչվող 30 հազար հոգուց բաղկացած ռազմական ուժ կազմել:

Կոալիցիան վերածվել է տարածաշրջանում գտնվող ահաբեկչական խմբավորումների հովանավորի, որոնց հենց ինքն է ստեղծել: Սիրիայում  հակաահաբեկչական ամերիկյան կոալիցիայի տեղաշարժերի նպատակն է թուլացնել այդ երկիրը և ամբողջությամբ ավերել նրա ենթակառուցվածքները և ահ ու սարսափ առաջացնել քաղաքացիների շրջանում, որպեսզի վերջիններս չկարողանան դիմակայել ահաբեկիչներին: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո, հարց է առաջանում, թե ԱՄՆ-ն և նրա գլխավորած կոալիցիան ինպիսի՞ քաղաքականություն են պատրաստվում որդեգրել Սիրիայում: Հաշվի առնելով Սիրիայի հյուսիսային հատվածում ԱՄՆ-ի վերջին տեղաշարժերը , Վաշինգտոնը մտադիր է շարունակել իր ներկայությունը Սիրիայում: Ավելին, ԱՄՆ-ն գուցե մտադիր լինի այդ երկիրը վերածել իր զինծառայողների ու ռազմակայանների համար նոր վայրի: Իրողությունն այն է, որ նույնիսկ ներկայումս ԱՄՆ-ն 10 ռազմակայան  ունի Սիրիայի հյուսիսում: ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում իր ռազմական ներկայության սկզբից ի վեր, առանց Դամասկոսի թույլտվության, միակողմանի կերպով ռազմական ագրեսիա է իրականացրել և փաստորեն իշխող համակարգի տապալման ուղղությամբ է քայլել: Ներկայումս ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սիոնիստական ռեժիմի ու որոշ արաբական երկրների վեցամյա սադրանքներից հետո, նրանց բոլոր ջանքերը տապալվեցին: Նրանք կազմակերպեցին ու առաջնորդեցին ահաբեկչական բազում խմբեր, այդ թվում՝ ԻԼԻՊ,  Ալ-Նուսրա ճակատ և  Ահրար Ալ-Շամ խմբավորումներին ու մեծ ջանքեր գործադրեցին նրանց միջոցով իրենց նպատակներին հասնելու համար, սակայն նրանց բոլոր ջանքերը տապալվեցին: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հուսով են, որ կկարողանան ահաբեկչությանն ուղղված աջակցությունը շարունակել նոր ծրագրերի ու նպատակների շրջանակում, որպեսզի կարողանան իրականացնել այն, ինչը մինչ այսօր չեն կարողացել:

Այդ չարանենգ նախագծերի իսկական արմատը վերադառնում է Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի գլխավորությամբ քառակողմ կոմիտեի ստեղծմանը, որն ուղղված էր Երուսաղեմը բռնագրավող ռեժիմի մերձակայքում գտնվող արաբական երկրների մասնատմանը: Փաստորեն Թոնի Բլերը չարաբաստիկ երևույթների նախնական սերմն հենց այն ժամանակ  ցանեց: Որոշվել էր, որ ահաբեկիչներն իրենց իշխանությունը տարածեն  Սիրիայում ու Իրաքում և տարածաշրջանում իրականացվող քայլերը լինեին սիոնիստ զավթիչների օգտին և սաուդցիների ու արաբ այլ իշխանավորների դերակատարությամբ ձևավորվեր «Նոր Միջին Արևելք Իսրայելի առանցքայնությամբ»: Սակայն ժողովուրդների դիմադրության,  քաջության և Իսլամական դիմադրության առանցքի անձնազոհության շնորհիվ, իսլամի թշնամիները և արաբ հետադիմական ռեժիմները պարտվեցին:

Ներկայումս ամերիկացի պաշտոնատարները փորձում են մեկ անգամ ևս փորձել իրենց բախտը և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ահաբեկչական նոր խմբեր ստեղծել:

Անկասկած Դիմադրության ճակատը երբեք  չարագործներին ու ահաբեկիչներին և նրանց հովանավորներին դա թույլ չի տա:Այս իրողությունն ընդգծել են Սիրիայի իշխանությունները: