Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարնեը կարևորել են ՀԳՀԾ-ին հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87248-Բրիտանիայի_Գերմանիայի_և_Ֆրանսիայի_ղեկավարնեը_կարևորել_են_ՀԳՀԾ_ին_հավատարմությունը
Հինգշաբթի երեկոյան Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովին առընթեր ընդգծել են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը: Բրիտանիայի կառավարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս հանդիպման ժամանակ հայտարարել են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց երկրների հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2018 08:20 Asia/Tehran
  • Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարնեը կարևորել են ՀԳՀԾ-ին հավատարմությունը

Հինգշաբթի երեկոյան Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովին առընթեր ընդգծել են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը: Բրիտանիայի կառավարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս հանդիպման ժամանակ հայտարարել են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց երկրների հավատարմությունը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և եվրոպական երկրների պաշտոնատարները վերջին ամիսներին բազմիցս ընդգծել են, որ ՀԳՀԾ-ն  միջազգային համաձայնություն է ՝ հայտնելով իրենց աջակցությունը միջազգային այդ համաձայնությանը: Եվրոպական երեք մեծ երկրների ղեկավարների այս հայատարարությունը համարվում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բարեփոխման համար ԱՄՆ կառավարության ճնշումներին պատասխան քայլ: Դոնալդ Թրամփը մշտապես ՀԳՀԾ-ն համարել է պատմության ամենավատ համաձայնությունը և փորձել է խափանել այն: Սակայն 5+1 խմբի մյուս անդամները դեմ են Թրամփի այդ կողմնորոշմանը: 

2018 թ.-ի հունվարի 12-ին Թրամփը թարմացրեց Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցման վերաբերյալ այդ երկրի հանձնառությունը, սակայն ասաց, որ դա անում է վերջին անգամ: Նա Եվրոպական երկրներին սպառնաց, որ եթե մինչև սույն թվականի մայիսի 12-ը քայլեր չանեն այդ համաձայնությունը բարեփոխելու համար, ապա ԱՄՆ-ը դուրս է գալու համաձայնագրից: Քաղաքագետ Ռիչարդ Սոկոլսկին ասել է .«ԱՄՆ նախագահն իրատեսական դիրքորոշում և հստակ ռազմավարություն չունի Իրանին ընդդիմանալու համար»: Թրամփի այդ կողմնորորշմանը հակադարել են Վեցյակի խմբի եվրոպացի անդամները և Եվրամիությունը: Եվրոպացիների համոզմամբ, ՀԳՀԾ-ն համարվում է հաջող համաձայնություն: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանը հարգել է իր հանձնառությունները և նախորոշված նպատակներն իրականացվել են: Համաձայնությունը խափանելու ոչ մի պատրվակ չկա : Այնուամանայնիվ Թրամփը հայտարարում է, որ ՀԳՀԾ-ն ոչ միայն միջուկային համաձայնություն է, այլ պետք է ընդգրկի  նաև Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային քաղաքականությունը: Համալսարանի դասախոս Վլադիմիր Յուրտաևը համոզված է, որ ամեն դեպքում միջուկային համաձայնության հաղթող կողմն Իրանն է , նույնիսկ եթե Թրամփը խափանի Թեհրանի հետ այդ գործարքը:

Ըստ երևույթին, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան չնայած ՀԳՀԾ-ն խափանելու Թրամփի սպառնալիքներին, ուղեկցում են նրան հրթիռային ծրագրի և տարածաշրջանային գործունեության հարցում Թեհրանի դեմ ճնշումները խստացնելու գործում: Ըստ մի գաղտնի փաստաթղթի, եվրոպական երեք երկրները միջուկային համաձայնությունը տապալելու պատճառաբանությամբ ԱՄՆ-ին համոզելու պատրվակով, Իրանի դեմ նոր պատժամիջոցեր կիրառելու առաջարկով են հանդես եկել: Այնուամենայնիվ, ԵՄ ԱԳ նախարարների վերջին նիստում, Մոգերինին հավաստիացրել է, որ Իրանի դեմ պատժամիոցներ սահմանելու ծրագիր չկա: Եվրոպան այսօր կանգնած է երկընտրանքի առջև ՝ մնալ ՀԳՀԾ-ում, թե ՝ միանալ ԱՄՆ-ին: Անկասկած ԱՄՆ-ի հետ համաքայլ ընթանալը ոչ միայն չի բխում եվրոպացիների շահերից, այլև ընկալվելու է եվրոպական մեծ պետությունների կողմից հանձնառությունների կատարումից խուսափում, որը հանգեցնելու է նրանց միջազգային հեղինակազրկմանը: