ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Արաբիայի գահաժառանգի հանդիպումը. «փողի» դիվանագիտության շարունակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87578-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարի_և_Արաբիայի_գահաժառանգի_հանդիպումը._փողի_դիվանագիտության_շարունակությունը
Մարտի 27-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացել է կազմակերպության գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշի և Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2018 14:14 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Արաբիայի գահաժառանգի հանդիպումը. «փողի» դիվանագիտության շարունակությունը

Մարտի 27-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացել է կազմակերպության գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշի և Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի հանդիպումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Արաբիայի գահաժառանգի հանդիպումը կայացել է Մոհամմեդ Բին Սալմանի ԱՄՆ կատարած երկշաբաթյա այցի շրջանակում: Այցը մեկնարկել է մարտի 20-ին: Անտոնիո Գուտերեշի և Մոհամմեդ Բին Սալմանի հանդիպումը կարևոր էր մի քանի պատճառներով:

Առաջինը, որ ՄԱԿ-ի գոյության 73 տարիներին, այդ կազմակերպությունը դեռևս անկախ չի աշխատում: ՄԱԿ-ը հիմնադրվել է 40-ականներին ՝ ինստիտուցիոնալացված լիբերալիզմի գաղափարախոսության հիմունքով, ըստ որի միջազգային հարաբերություններում ինստիտուցիոնալ մոտեցումը ենթադրում է համաշխարհային մասշտաբով բռնությունների կրճատում և երկրների միջև համագործակցության խորացում: Այս տեսակետի դիմաց, միջազգային հարաբերությունների նոր ռեալիստները համոզված էին, որ համաշխարհային համակարգը ՝ ուժերի քաղաքականության հարթակն է և ինստիտուցիոնալիզմը ՝ նաև ՄԱԿ-ի հիմնադրումը բռնությունը կրճատելուց և երկրների միջև համագործակցությանը նպաստելուց առաջ, դառնալու է ուժերին ծառայող միջոց և այդ ուժերը նույնիսկ ՄԱԿ-ին են օգտագործելու ՝ իրենց շահերն ապահովելու համար: 

Ակնհայտ էր, որ հանդիպմանը տիրում էր լիբերալիստական նոր ռեալիստական գաղափարախոսությունը, քանի որ մեկ միլիարդ դոլարանոց օգնության դիմաց Գուտերեշն անտեսեց Եմենում Արաբիայի ոճրագործությունները : 

Երկրորդ կետն այն էր, որ փողի դիվանագիտությամբ, Արաբիան փորձում է կոծկել իր ոճրագործությունները: Թեև Արաբիան ՄԱԿ-ում ազդեցիկ երկիր չէ, սակայն գումարների օգնությամբ փորձում է ազդել կազմակերպության գործունեության վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին տվյալներով, եմենցի շուրջ կես միլիոն երեխաներ, 2015 թվականից հետո հեռացել են դպրոցներից, իսկ ևս 4.5 միլիոն երեխա կանգնած են կրթությունից զրկվելու վտանգի առջև: Եմենում 2500 դպրոց այլևս օգտագործման ենթակա չէ: ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունների համադրման գրասենյակը հայտարարել է, որ Եմենի ենթակառուցվածքների 80 տոկոսը ոչնչացված է : Ավելի քան մեկ միլիոն եմենցիներ խոլերայով են տառապում:

Մյուս հանգամանքն այն է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սաուդցի թագաժառանգի մեկ միլիարդանոց օգնությունը որակել է մարդասիրական քայլ: Վերջերս նա հայտարարել է, որ Եմենը հայտնվել է մարդկային ողբերգության առջև: Այս բացահայտ հակասությունը վկայում է այն մասին, որ ՄԱԿ-ում բացակայում է անկախությունը: Այս թուլությունը մի կողմից համարվում է կազմակերպության ֆինանսական խնդիրների , իսկ մյուս կողմից ՝ այդ կառույցում արևմտյան խոշոր ուժերի ազդեցության հետևանքը:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն, Արաբիայից ֆինանսական օգնություն ստանալով, այդ երկրի անունը հանել էր մանկասպան ռեժիմների անվանացանկից: