ԱՄՆ-ից պահանջվում է դադարեցնել իր մասնակցությունը Եմենի պատերազմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87812-ԱՄՆ_ից_պահանջվում_է_դադարեցնել_իր_մասնակցությունը_Եմենի_պատերազմին
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակման երրորդ տարելիցին, ԱՄՆ-ից իր մասնակցությունն այդ պատերազմում դադարեցնելու պա:հանջներն ավելացել են
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2018 08:51 Asia/Tehran
  • ԱՄՆ-ից պահանջվում է դադարեցնել իր մասնակցությունը Եմենի պատերազմին

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակման երրորդ տարելիցին, ԱՄՆ-ից իր մասնակցությունն այդ պատերազմում դադարեցնելու պա:հանջներն ավելացել են

Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերզը հերթական անգամ Կոնգրեսից պահանջել է կանխել երկրի մասնակցությունը Եմենի պատերազմին: Անդրադառնալով Եմենի պատերազմին ԱՄՆ-ի մասնակցությունը դադարեցնելու հիմնականում դեմոկրատականների կողմից հնչած պահանջներին, Սանդերզն ասել է.«Կոնգրեսը պետք է վաղուց ընդուներ իր պատասխանատվությունը և այդ իրավունքը նախագահին չհանձներ»:

Մի քանի շաբաթ առաջ, Կոնգրեսը փորձ արեց Եմենի պատերազմում ԱՄՆ-ի համագործակցությունը դադարեցնելու մասին բանաձև հրապարակել: Բանաձևի հրապարակման կողմնակիցները համոզված են, որ Եմենի պատերազմում ԱՄՆ-ի բանակի մասնակցությունը օրինական չէ և Կոնգրեսի արտոնությունն է պահանջում:

1970-ականներին վավերացված «Պատերազմի իրավունքներ» օրենքի համաձայն, օտար երկրներում պատերազմելու համար ԱՄՆ-ը պետք է ստանա Կոնգրեսի թույլտվությունը և կառավարությունը չի կարող օրենքով սահմանված ժամանակից երկար, բանակայիններ գործուղել ռազմաճակատ: Անցած 45 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի տարբեր կառավարություններ անտեսել են պատերազմի մասին այդ օրենքը և առանց Կոնգրեսի թույլտվության, մասնակցել են պատերազմների: Այդ պատերազմներից է Եմենում ընթացող պատերազմը, որն սկսվել է նախքան 2015թվականին այդ երկրի դեմ Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակումը: Այդ ժամանակ, ԱՄՆ-ի պետայրերը հայտարարել էին, թե Եմենում Ալ-Ղաիդայի ուժերի դեմ են պայքարում: Ներկայումս, Եմենի դեմ Սուդյան Արաբիայի հարձակումից երեք տարի անց, Սպիտակ Տունը հայտարարել է, որ տեղեկատվական ու անվտանգության ոլորտում է համագործակցում սաուդցիների հետ: Իսկ կան անհերքելի ապացույցներ, որ այդ համագործակցությունն անցել է անվտանգության ոլորտից:

ԱՄՆ-ի կառավարության իրականացրած այս օրինախախտումների պատճառով, Կոնգրեսը ձգտում է քայլեր ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ-ը Միջին Արևելքում մեկ այլ պատերազմում չներքաշվի: Հատկապես որ Թրամփը բազմիցս նախկին կառավարություններին քննադատել է ապարդյուն պատերազմներում մի քանի տրիլիոն դոլար ծախսելու համար:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, որ քննադատում է Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներում ԱՄՆ-ի միջամտությունը, հովանավորելով սաուդցիներին, ընդդիմացել է սենատորների պահանջին և նրա լոբբիների ջանքերի արդյունքում, Սենատում չվավերացվեց Եմենի պատերազմում ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու մասին բանաձևը: Իհարկե դերակատար էին նաև սաուդցիների պարգևները, այդ թվում Թրամփի Արաբիա կատարած այցի ընթացքում Վաշինգտոնի հետ կնքած 450 միլիարդ դոլարի պայմանագրերը:

Ամեն դեպքում, Վաշինգտոնում դեռ չեն ավարտվել նախագահի պատերազմի իրավունքների և Եմենի պատերազմում այդ երկրի հովանավորության շուրջ վեճերը:

Մարդկային այդ ճգնաժամի նկատմամբ չի կարող լռել անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսը, թեկուզ և այդ բողոքները չազդեն ԱՄՆ-ի կառավարության կողմնորոշման վրա: