Մայիսի 3-ը Արեւի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90412-Մայիսի_3_ը_Արեւի_համաշխարհային_օրն_է
Արեւը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, բոլոր մյուս աստղերը մեզնից անհամեմատ ավելի հեռու են գտնվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2018 06:59 Asia/Tehran
  • Մայիսի 3-ը Արեւի համաշխարհային օրն է

Արեւը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, բոլոր մյուս աստղերը մեզնից անհամեմատ ավելի հեռու են գտնվում։

Օրինակ Պրոկսիմա աստղը Արեւից 4․22 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում։ Երկրի համար Արեւը տիեզերական էներգիայի հզորագույն աղբյուր է։ Այն տալիս է լույս ու ջերմություն, որոնք անհրաժեշտ են բուսական ու կենդանական աշխարհների համար ու ձեւավորում է Երկրի մթնոլորտի կարեւորագույն հատկանիշները։ Արեւով է որոշվում մոլորակի էկոլոգիան։ Առանց դրա չէր լինի նաեւ կյանքի համար անհրաժեշտ օդը՝ օդը կվերածվեր հեղուկ ազոտային օվկիանոսի՝ սառուցյալ ցամաքի շուրջ։ Մեզ համար Արեւի կարեւորագույն հատկանիշն այն է, որ դրա շուրջ է ստեղծվել մեր մոլորակը ու դրա շնորհիվ է մեր մոլորակում կյանք հայտնվել, գրում է Calend–ը։

Արեւը, քամին, ծովի ալիքներն ու կենսազանգվածը էներգետիկ հումք են, որը մշտապես շրջապատում է մեզ ու որը հեշտ է գործածելը։ Այն պետք չէ արդյունահանել ընդերքից։ Այն չի առաջացնում ռադիոակտիվ կամ թունավոր թափոններ։ Այն վերականգնվող էներգիա է։ Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորություններին ուշադրություն գրավելու համար Արեւի էներգիայի միջազգային միության եվրոպական բաժանմունքը , 1994-ից սկսած, կամավոր հիմունքներով կազմակերպում է Արեւի միջազգային օրը, որը նշվում է մայիսի 3-ին։ Էնտուզիաստները ու պրոֆեսիոնալները, հասարակական կազմակերպություններն ու ֆիրմաներն ամբողջ Եվրոպայում կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ՝ ցուցադրելով արեւի էներգիայի հնարավորությունները։

News.am