Իրանի նոր մարտավարությունը՝ թշնամուց նախաձեռնությունը խլելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i249826-Իրանի_նոր_մարտավարությունը_թշնամուց_նախաձեռնությունը_խլելու_համար
ԻԻՀ բանակի խոսնակը հայտնել է երկրի ռազմական դոկտրինը «կանխարգելիչ պատերազմի» ուղղությամբ փոխելու մասին։ Նրա խոսքով՝ այս մարտավարությունն իրականացվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնությունը ստանձնելը կանխելու և թշնամուն նահանջի հարկադրելու նպատակով։
(last modified 2026-09-05T07:41:46+00:00 )
Սեպտեմբեր 05, 2026 11:09 Asia/Tehran
  • Իրանի նոր մարտավարությունը՝ թշնամուց նախաձեռնությունը խլելու համար

ԻԻՀ բանակի խոսնակը հայտնել է երկրի ռազմական դոկտրինը «կանխարգելիչ պատերազմի» ուղղությամբ փոխելու մասին։ Նրա խոսքով՝ այս մարտավարությունն իրականացվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնությունը ստանձնելը կանխելու և թշնամուն նահանջի հարկադրելու նպատակով։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամի Նիան ասել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանի ռազմական դոկտրինը աստիճանաբար շարժվել է կանխարգելիչ պատերազմի ուղղությամբ, ը միջազգային իրավունքը հնարավորություն է տալիս կիրառել կանխարգելիչ պաշտպանություն։
Նա ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ին՝ ստանձնել ռազմական նախաձեռնությունը, և Իրանի զինված ուժերը մի քանի դեպքերում կանխարգելիչ գործողություններ իրականացնելով՝ գործնականում կիրառել են այս մոտեցումը։
Աքրամի Նիայի խոսքով՝ այս մոտեցման օրինակներից մեկը հուլիսի 29-ի լուսադեմին Հորդանանում ԱՄՆ բանակի ռազմաօդային բազայի և հրամանատարական կենտրոնի վրա իրականացված հրթիռային հարձակումն էր, որը, իրանցի պաշտոնյայի խոսքով, իրականացվել է Իրանի դեմ ԱՄՆ գործողության մեկնարկից առաջ։
Բանակի խոսնակը շեշտել է, որ այս մարտավարության նպատակն է կանխել թշնամու նպատակի իրականացումը և պահպանել նախաձեռնությունը մարտադաշտում։