Եվրոպայի հիասթափեցնող փաթեթը, Վիեննայի գագաթնաժողովի սեմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95257-Եվրոպայի_հիասթափեցնող_փաթեթը_Վիեննայի_գագաթնաժողովի_սեմին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, արտգործնախարարների և ՀԳՀԾ-ի մյուս անդամների Վիեննայում կայանալիք նիստի սեմին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 07:30 Asia/Tehran
  • Եվրոպայի հիասթափեցնող փաթեթը, Վիեննայի գագաթնաժողովի սեմին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, արտգործնախարարների և ՀԳՀԾ-ի մյուս անդամների Վիեննայում կայանալիք նիստի սեմին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հինգշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Եթե Իրանին համատեղ համագործակցության ու աշխատանքի ուղղությամբ խրախուսելու ուղղությամբ Վիեննայում եվրոպական երկրների ԱԳ նախարարների նստաշրջանի աշխատանքային ընթացքը հուսադրիչ լինի, կշարունակենք Եվրոպայի հետ համագործակցության ուղին»:

ԻԻՀ նախագահը հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ եվրոպական երեք երկրների կողմից Իրանին առաջարկած փաթեթը չի բավարարում Թերանի բոլոր պահանջներին:

Վիեենայում ուրբաթ օրը կայանալիք ՀԳՀԾ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների համատեղ նիստից առաջ Ռուհանիի հեռախոսազրույցը Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ հստակ եւ կարեւոր ուղերձ է պարունակում եվրոպացիների համար: Եթե Իրանի ակնկալիքները եւ պահանջները չկատարվեն այսօրվա հանդիպման ժամանակ, ապա Իրանը պատրաստ չի ՀԳՀԾ-ի շրջանակում շարունակել համագործակցությունն Եվրոպայի հետ:

Հասան Ռոհանին անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարմանը և ՀԳՀԾ-ն շարունակելու ձևի կապակցությամբ իր դիրքորոշումները պարզ ու հստակ կերպով հայտարարելու համար Եվրոպային տրամադրված սահմանափակ ժամկետով հնարավորությանն ասել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո տնտեսական ոլորտում, նաև բանկային ու նավթային հարաբերություններում որոշ խնդիրներ են առաջացել և Իրանում ներդրում կատարող ընկերություններն իրենց աշխատանքը շարունակելու ուղղությամբ կասկածներ ունեն»:

«Դժբախտաբար ներկայացված առաջարկների փաթեթում համագործակցությունները շարունակելու համար որևէ օպերատիվ լուծում ու հստակ ընթացակարգ գոյություն չունի և ներկայացված են ԵՄ-ի նախկին հայտարարությունները հիշեցնող ընդհանուր մի շարք պարտավորություններ»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:

Հասան Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակներում պարտավորությունների իրագործման և համագործակցությունը շարունակելու ընթացակարգի տեսակետից եվրոպական երեք երկրների առաջարկած փաթեթը հիասթափեցնող է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Ավստրիա և Շվեյցարիա կատարած վերջին այցի մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թուիթերում գրել է.-«Արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Իրանի և ԵՄ-ն նախագահող Ավստրիայի պաշտոնատարների միջև: Սակայն կարևորը  ՀԳՀԾ-ի իրագործման կամքն է»:

Եվրոպական երեք երկրների կողմից Իրանին առաջարկած տնտեսական փաթեթը ցույց է տալիս, որ եվրոպացիները դեռևս չեն կարողացել Միացյալ Նահանգներից անկախության քաղաքականություն վարել: Եվրոպայի  տնտեսական և  քաղաքական կախվածությունը ԱՄՆ-ին այն մակարդակում է, որ ՀԳՀԾ-ն չի կարող այդ կապերը ընդհատել:

Անցյալի փորձը ցույց է տալիս, որ  եվրոպացիները ԱՄՆ-ի նման վստահելի չեն, և գործում են իրենց եւ Միացյալ Նահանգների քաղաքականության և շահերի շրջանակում:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ  ասել է, որ Եվրոպայի հետ ՀԳՀԾ-ի շրջանակում համագործակցությունը շարունակելու հետագա կարևոր պայմաններն են՝ շարունակական բանկային համագործակցությունը և ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումների ընթացքում Իրանի նավթի գնումը:

Այս պայմաններում, Իրանն ակնկալում է, որ Եվրոպան հստակ գործառնական Ժամանակացույցով ծրագիր ներկայացնի, որպեսզի հնարավոր լինի ԱՄՆ-ի բացակայությամբ պահպանել ՀԳՀԾ-ի: 

ՀԳՀԾ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը  Վիեննայում եվրոպացիների համար նոր հնարավորություն է, որպեսզի քաղաքական եւ տնտեսական հարթությունում կարողանան պահպանել ՀԳՀԾ-ը: 

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Էրաղչիի խոսքերով, այսօր Իրանը գտնվում է ICU- ում: