Մամուլի տեսություն 22-08-2018
Ընտրությունների հետ կապված Թրամփի շրջագայությունների հետ միաժամանակ երեքշաբթի օրը նրա նախկին փաստաբանը նրա կարգադրությամբ հանցանք գործելու մասին ցուցմունք տվեց, իսկ նրա ընտրական շտաբի նախկին պետը երդվյալ ատենակալների կողմից մեղավոր ճանաչվեց:
Ֆարս
Սպիտակ տան սև գիշերը՝ Թրամփի փաստաբանը ցուցմունքներ տվեց, իսկ շտաբի պետը մեղավոր ճանաչվեց
Ընտրությունների հետ կապված Թրամփի շրջագայությունների հետ միաժամանակ երեքշաբթի օրը նրա նախկին փաստաբանը նրա կարգադրությամբ հանցանք գործելու մասին ցուցմունք տվեց, իսկ նրա ընտրական շտաբի նախկին պետը երդվյալ ատենակալների կողմից մեղավոր ճանաչվեց:
Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների մեծամասնությունը պահպանելու ուղղությամբ տարվող ջանքերի շրջագծում ընտրական ելույթ ունենալու նպատակով գտնվում էր Արևմտյան Վիրջինիայի ճամբին, ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները մի քանի հանցանքներում մեղավոր ճանաչեցին նրա ընտրական շտաբի նախկին պետ Փոլ Մենաֆորթին: Դա երեքշաբթի օրվա միակ վատ լուրը չէր Թրամփի համար, քանի որ դրանից րոպեներ անց հայտարարվեց, որ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը նույնպես մի անի հանցանքների կապակցությամբ ցուցմունք է տվել և հաստատել է, որ դրանք կատարել է Թրամփի կարգադրությամբ:
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթի ընդգծմամբ Մենաֆորթի դեմ հարկային ու ֆինանսական օրինախախտումների գործը երեք շաբաթ քննվելուց հետո երդվյալ ատենակալները նրան առաջադրված 18 մեղադրանքներից առնվազն 8-ի պարագային նրան մեղավոր ճանաչեցին, որոնց գլխավոր մասը վերաբերում էր հարկերի վճարումից խուսափելուն ու այլ ֆինանսական մեղադրանքներին: Մնացյալ 10 մեղադրանքների դեպքում ատենակալները դեռ եզրակացության չեն հանգել: Մենաֆորթի գործով դատավճիռը հրապարակվելու է դեկտեմբերի 12-ին:
Մենաֆորթը, որ հունիսից ի վեր բանտում է գտնվում Թրամփի ընտրական շտաբի անդամներից ու մերձավորներից առաջինն է, որ պաշտոնապես մեղավոր է ճանաչվում:
Երեքշաբթի օրն այն պահին, երբ ԶԼՄ-ները մեկնաբանում էին Մենաֆորթի ընթացող դատաքննությունը, հայտարարվեց, որ մինչև մի առ ժամանակ առաջ Թրամփի գաղտնիքների շտեմարանը համարվող Մայքըլ Քոհենը պատժի մեղմացման դիմաց ցուցմունքների տալու շուրջ պայմանավորվածության է հանգել Նյու Յորքում մի դատարանի հետ: Այս պայմանավորվածության համաձայն նա 8 մեղադրանքների կապակցությամբ ցուցմունք է տվել:
Հարկերի վճարումից խուսափելը, օրինական չափերից ավելի ընտրական ֆինանսական օժանդակություններ հավաքելը, ֆինանսական մի հաստատության սխալ հայտարարագիր ներկայացնելը և ընտրական շտաբի համար անօրինական աղբյուրներից օժանդակություններ ստանալը այն մեղադրանքներից են, որոնք մասին Քոհենը ցուցմունք է տվել: Այդ մեղադրանքներից առնվազն երկուսն ուղղակիորեն վերաբերում են Թրամփին:
Քոհենը թեև առանց Թրամփի անունը հիշատակելու, սակայն հաստատել է, որ ընտրությունների թեկնածուի կարգադրությամբ գումար է վճարել պոռնոաստղ Ստորմի Դանիելզին, որպեսզի վերջինս Թրամփի հետ իր ապօրինի կապերի մասին որևէ բան չպատմի ԶԼՄ-ներին: Քոհենի ընդգծմամբ այդ քայլը վերցվել է կանխելու համար ընտրությունների արդյունքների վրա նման լուրերի բացասական ազդեցությունը:
Քոհենի և դատարանի պայմանավորվածության համաձայն Թրամփի նախկին փաստաբանը կարող է մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտվել:
Այն պայմաններում, երբ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերզը հրաժարվել է այս մասին կարծիք հայտնելուց, Թրամփն Արևմտյան Վիրջինիայի օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Մենաֆորթի շուրջ ծագած խնդիրների պատճառով ցավում է, բայց այդ գործը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ գործարքին»:
Երեքշաբթի օրվա զարգացումները մեծ հաջողություն են համարվում ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործի քննիչ Ռոբերտ Մյուլերի համար: Մենաֆորթի ու Քոհենի դեմ մեղադրանքների հիմքում ընկած են Մյուլերի քննության արդյունքները: Նա ամիսներ է ինչ քննություններ է անցկացնում պարզելու համար, թե արդյոք Թրամփը ընտրություններում հաղթելու ճամբին օգտվել է որևէ այլ երկրի, մասնավորապես Ռուսաստանի օժանդակությունից թե՝ ոչ:
Թրամփը գրեթե ամեն օր իր թուիթերյան գրառումներում հարցականի տակ առնելով Մյուլերի գլխավորած հետաքննությունը դա վհուկաորս և Հանրապետական կուսակցությանը վարկաբեկելուն ուղղված Դեմոկրատական կուսակցության ջանքն է համարել:
Որոշ լրատվական աղբյուրներ գրել են, որ իր ընտրական շտաբի մասին տեղեկությունների բացահայտումը կանխելու և հետաքննության ընթացքը խանգարելու համար հնարավոր է, որ Թրամփը առաջիկա ժամերին օգտվելով իր նախագահական լիազորություններից ներում շնորհի Քոհենին և կասեցնի նրա դեմ դատական գործընթացը: Դա ի տես այն բանի, որ Թրամփն արդեն իսկ մեղադրվում է դատական գործընթացը խանգարելու մեջ և նման քայլով առավել խստացնելու է իր դեմ ուղղված մեղադրանքները:
Հրապարակ
ԲՀԿ-ն ավանդական քարոզարշավ չի տանելու. ինչ են պլանավորել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի տանելու եւ պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեր տեղեկություններով, քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը։ Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ եւ դեպքի վայրում կփորձեն բարձրաձայնել խնդրի եւ դրա լուծման սեփական ծրագրի մասին։
«Կանաչ եւ խելացի Երեւան»․ այս սկզբունքով է կառուցված լինելու ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ քարոզարշավին։ «Այո, բայց ոչ միշտ»,- տեղեկացրին կուսակցության մեր աղբյուրները։ Ի դեպ, երեկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին դատարանն ազատեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց, ինչը ԲՀԿ-ում հաղթանակ են համարում։
Ժամանակ
Ինչու հանրահավաքի օրը բեմում կանգնած չէին մյուս կուսակցությունների ներկայացուցիչները
Օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ականատես եղանք, որ բեմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին միայն իր թիմի ներկայացուցիչներն էին. կառավարության անդամ մյուս ուժերի՝ ԲՀԿ եւ ՀՅԴ, նաեւ՝ Լուսավոր Հայաստան Կուսակցության եւ «Հանրապետություն» կուսակցության նախարարները չկային: Եւ սա այն դեպքում, երբ հանրահավաքը հրավիրվել էր վարչապետի պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից պարզել՝ որն է պատճառը. Նա նշեց, թե սա վարչապետի գործունեության 100 օրվա ամփոփումն է եղել, այլ ոչ թե կառավարության: «Դա իր հրավիրած հանրահավաքն է եւ վարչապետի գործունեության ամփոփումն ու հետագա քայլերի ներկայացումը: Պետք չէ տարանջատել վարչապետին կառավարությունից: Չէին կարող բեմում կանգնել բոլորը, եւ չէր կարող նա միայնակ կանգնել, եւ ընտրվել է այդպիսի թիմ», – նշեց նա:
PanARMENIAN.Net
Տոնոյանը ՌԴ-ում քննարկել է ռազմական բեռնատարներ գնելու հարցը
«Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռեմդիզել» ընկերության գլխավոր տնօրեն Ֆայիզ Խաֆիզովի հետ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները։
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: