NPT-ին Իսրայելի անդամակցության անհրաժեշտությունը
ԱԷՄԳ-ի 62-րդ ընդհանուր ժողովն ընդգծեց Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրին (NPT) Իսրայելի անդամակցության անհրաժեշտությունը:
ԱԷՄԳ-ի 62-րդ ընդհանուր ժողովը սեպտեմբերի 17-ին սկսվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում և սեպտեմբերի 21-ին ավարտեց իր աշխատանքը: Այս նիստի կարևոր առանցքներից մեկը «Միջուկային զենքից զերծ Միջին Արևելքն» էր: Միջուկային զենքից զերծ Միջին Արևելքը մշտապես եղել է ԱԷՄԳ-ի ընդհանուր ժողովների առանցքներից մեկը:
Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ NPT-ն միջուկային զենքերի տարածումն արգելելու և միջուկային էներգիայի խաղաղանպատակ օգտագործման կապակցությամբ համագործակցության մակարդակի բարձրացման նպատակով 1968 թվականին կնքված պայմանագիր է, որն ուժի մեջ է մտել 1970 թվականից: Ապազինման հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 191 երկրներ միացել են Միջուկային զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը:
Այդուհանդերձ միջուկային զենք ունեցող Սիոնիստական ռեժիմն այս պայմանագրին չի միացել: Միջին Արևելքում միայն Սիոնիստական ռեժիիմն է,որ NPT-ի անդամ չէ: Հատկանշական է, որ Սիոնիստական ռեժիմն ավելի քան 200 միջուկային մարտագլխիկներուն: ԱԷՄԳ-ի 62-րդ ընդհանուր ժողովն առանձնացվեց NPT-ին Սիոնիստական ռեժիմի անդամակցության վրա դրած շեշտով:
Այն պայմաններում, երբ նույնիսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են կրճատել իրենց միջուկային զինապահեստների ծավալները, Իսրայելը ոչ միայն պատրաստ չէ միանալ NPT-ին, այլև ընդլայնում է իր միջուկային զինապահեստը: Ստոկհոլմում Խաղաղության մասին ուսումնասիրությունների հաստատությունն ավելի վաղ աշխարհում, այդ թվում Իսրայելի միջուկային զինապահեստների մասին զեկույցում, հայտարարել էր. «Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինապահեստների ծավալները Իսրայելը շարունակում է դա ընդլայնել»:
Միջին Արևելքի և նույնիսկ աշխարհի քաղաքական վերլուծաբաններն ու պաշտոնատարները համոզված են, որ Միջին Արևելքում սպառազինական մրցավազքին թափ հաղորդվելու և անապահովության ու բռնարարքների գլխավոր պատճառներից մեկը NPT--ին միանալուց Իսրայելի հրաժարումն է: Այս կապակցությամբ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների մոտ ԻԻՀ մշտական ներկայացուցիչ ու Դեսպան Քազեմ Ղարիբաբադին Վիեննայում գումարված ԱԷՄԳ-ի62-րդընդհանուր ժողովում հայտարարեց. «Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրին անդամակցելու ուղղությամբ Իսրայելի վրա գործադրվող շարունակական ճնշումը Միջին Արևելքի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանման ուղիներից է»:
NPT-ին Իսրայելի ռեժիմի անդամակցությունը շարունակ եղել է Միջին Արևելքի երկրների պահանջը, որը միայն մի քանի երկրներով չի սահմանափակվում, այլ միջազգային նիստերում նման պահանջով է հանդես գալիս նույնիսկ Եգիպտոսը, որը պաշտոնական հարաբերություններ ունի Թել Ավիվի հետ: Անցած ապրիլին գումարված Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրի քննարկմանը նվիրված երկրորդ նախապատրաստական նիստում, եգիպտական պատվիրակությունը գլխավորող Ալաա Յուսեֆն ընդգծեց, որ այս պայմանագրին Իսրայելի անդամակցությունն ապահովելու ուղղությամբ շտապ քայլեր պիտի ձեռնարկվեն: