Մամուլի տեսություն 23-09-2018
Հենց երեկվանից սկսած ամռան վերջին դադարեց միայն Իրանի դեմ Սադամի հարձակման տարելիցը լինելուց: Սեպտեմբերի 22-ը՝ շահրիվարի 31-ը, այսօր արդեն երկու ոճրագործության միաձուլման օրն է: Իրանի դեմ Սադամի հարձակման տարելիցը և Ահվազի ժողովրդի դեմ ահաբեկչական խմբակի հարձակման օրը:
Ջավան
Կույր կրակոց Իրանի դիմադրության սիմվոլի ուղղությամբ
Հենց երեկվանից սկսած ամռան վերջին դադարեց միայն Իրանի դեմ Սադամի հարձակման տարելիցը լինելուց: Սեպտեմբերի 22-ը՝ շահրիվարի 31-ը, այսօր արդեն երկու ոճրագործության միաձուլման օրն է: Իրանի դեմ Սադամի հարձակման տարելիցը և Ահվազի ժողովրդի դեմ ահաբեկչական խմբակի հարձակման օրը: Ահվազի քաղաքացիներն ովքեր պարտադրյալ պատերազմը սկսելու տարելիցին իրենց երկրի զինված ուժերի շքերթը դիտելու համար հավաքվել էին Ահվազի «Ղոդս» ծառուղիում հանկարծակի կերպով հայտնվեցին ահաբեկիչների արձակած գնդակների տարափի տակ: Պետական ահաբեկչության հետքը կարծես տարածվում է իրանական 1359 թվականի շահրիվարի 31-ին՝ բաասական կուսակցությունից մինչև 1397 թվականի շահրիվար ամսվա 31-ն ու Ալե Սաուդի նավթային դոլարները:
Ոճրագործներն ու ահաբեկիչներն միշտ ու ամեն տեղ նույնն են: Կույր կրակոցներ են արձակում ու կարևոր չէ, թե գնդակը ում է հարվածում: Սպանում են երեխաներին, սպանում են կանանց, սպանում են բանակայիններին, պահակազորայիններին ու պահակազորայիններին: Նրանք միայն ցանկանում են սարսափ տարածել: Իրանցիներն էլ միշտ ու ամեն տեղ նույնն են: Տոկուն ու դիմադրող, մեր կանայք դիմադրում են, մեր տղամարդիկ դիմադրում են, մեր բանակայինները, պահակազորայիններն ու աշխարհազորայինները դիմադրում են: Մենք ահաբեկչության բռնահարված, սակայն պարզերես զոհերն ենք: Մեր Ահվազն էլ կանգուն ու դիմադրող է՝ սկսած Սադամից մինչև Ալե Սաուդ:
Ցանկացած ահաբեկչության ժամանակ մենք երկու անգամ ենք զոհ դառնում: Ահվազի ահաբեկչական հարձակումից անմիջապես հետո ահաբեկչության պաշտպան ԶԼՄ-ները դիրքավորվեցին Իրանի ժողովրդի դեմ: «Բի Բի Սի»-ն ու «Ռոյտերզ»-ը հրաժարվեցին Ահվազի դեպքը, որպես ահաբեկչական հարձակում մեկնաբանելուց, իսկ «Ինթերնաշընալ» հեռուստակայանը, որ ասվում է, թե կապված է Սաուդյան Արաբիային ու ավելի վաղ ուղիղ եթեր էր հեռարձակել Մոջահեդին Խալղ ահաբեկչական խմբակի համաժողովը, պաշտոնապես հյուրընկալեց ահաբեկիչների խոսնակին ու ողջունեց նրա ներկայությունը, որպեսզի հիշյալը հայտարարի, թե՝ միայն զորայինների դեմ է հարձակում իրականացվել ու իրենք հարձակում գործելուց բացի այլ ելք չեն ունեցել: Իսկ «Բի Բի Սի»-ի հաղորդավարը ցանկանում է հավաստի համարել ահաբեկիչների այն հավակնությունը, թե զինված հարձակումից բացի այլ ելք չեն ունեցել ու եթե ահաբեկչություն է իրականացվել դրա մեղավորը Իրանն է: Ցանկացած ահաբեկչության ժամանակ Իրանի ժողովուրդը զոհվում է երկու անգամ: Մի անգամ ահաբեկիչների գնդակների հարվածով, իսկ հաջորդ անգամ Իրանին հակադրված ԶԼՄ-ների պատկերով ու գրիչով...Դա լրատվական ահաբեկչության ու հրապարակային ահաբեկչության միացումն է մի ժողովրդի դեմ, ով երբևե ահաբեկչության հովանավոր չի եղել ու որևէ պատերազմ չի սկսել, այլ եղել է ահաբեկչության բռնահարված ու պարզերես զոհը:
Քեյհան
«Յունայթեդպրես»-ն անդրադարձել է Ասիայի արևմուտքում Իրանի ու նրա դաշնակիցների գերազանց դիրքին
Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ շարունակ քննադատում են ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը և հավատացած են, որ դա հանգեցրել է այդ երկրի դիրքերի թուլացման: Արևմուտքի շատ ԶԼՄ-ներ ու քաղաքական գործիչներ էլ Իրանը համարում են Ասիայի արևմտյան տարածաշրջանի հզոր երկիրը: Արևմտյան լրատվական մի գործակալություն տարածաշրջանում Իրանի ու նրա դաշնակիցների դիրքի մասին հետաքրքիր հոդված հրապարակելով հայտարարել է, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի զբաղեցրած դիրքն անկում է ապրում:
«Յունայթեդպրես»-ն իր հոդվածում գրել է. «Սիրիայի 7-ամյա երկարատև պատերազմը Ռուսաստանի և Իրանի օգնությամբ ավարտվում է Սիրիայի կառավարության հաղթանակով: Այս պատերազմին վերջ տալուն ուղղված բանակցություններին թափ է հաղորդվել: Ովքեր են նստած բանակցության սեղանին: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, իսկ ԱՄՆ-ն բացակա է»:
«Այլ խոսքով չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական մեծամասշտաբ ներկայության և Միջին Արևելքի հարցերին Վաշինգտոնի միջամտության անցյալին, ԱՄՆ-ն ներկա չէ այն երկրների շարքում որոնք վճռում են Սիրիայի ճակատագիրը»,-հավելել է «Յունայթեդպրես»-ը:
Հոդվածի հեղինակը հավելում է. «Որպես արտաքին հարաբերությունների փորձագետ համոզված եմ, որ ԱՄՆ-ի համաշխարհային ուժի փլուզումը որևէ տեղ Միջին Արևելքի չափ ակնհայտ ու բացահայտ չի եղել: ԱՄՆ-ի ուժի հավասարության մեջ այս փոփոխությունն անցողիկ ու ժամանակավոր չի լինելու: Այլևս անցել են այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն համարվում էր տարածաշրջանում ամենաազդեցիկ ուժը և ԱՄՆ-ն պարտավոր է համակերպվել այս իրավիճակի հետ»:
Tert.am
Ֆրանսիայում Մտքերի գագաթնաժողովին ՀՀ նախագահն իր պատկերացումներն է ներկայացրել ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, 28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։
Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև խոսել են այսօրվա և վաղվա աշխարհի արագությանը և անկայունությանը հարմարվելու, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:
Գագաթնաժողովի շրջանակում ելույթ ունենալով որպես գլխավոր բանախոս՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր տեսակետն ու մոտեցումներն է ներկայացրել քննարկվող թեմաների և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու մարտահրավերների վերաբերյալ։
Արմենպրես
ԱԳ նախարարը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ:
Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես: