Մամուլի տեսություն 04-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98976-Մամուլի_տեսություն_04_10_2018
Երեկ Արդարադատության միջազգային ատյանի Իրանի օգտին արձակած վճիռը, որն իրականության մեջ Իրանի համար չափազանց կարևոր պայմաններում իրավական ու դիվանագիտական կարևոր մի հաղթանակ է համարվում կարող է տարբեր դիտանկյունից քննարկման առարկա դառնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2018 08:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-10-2018

Երեկ Արդարադատության միջազգային ատյանի Իրանի օգտին արձակած վճիռը, որն իրականության մեջ Իրանի համար չափազանց կարևոր պայմաններում իրավական ու դիվանագիտական կարևոր մի հաղթանակ է համարվում կարող է տարբեր դիտանկյունից քննարկման առարկա դառնալ:

Խոռասան

Իրանն ԱՄՆ-ի դեմ նոր կառույցների կիզակետում

 

Երեկ Արդարադատության միջազգային ատյանի Իրանի օգտին արձակած վճիռը, որն իրականության մեջ Իրանի համար չափազանց կարևոր պայմաններում իրավական ու դիվանագիտական կարևոր մի հաղթանակ է համարվում կարող է տարբեր դիտանկյունից քննարկման առարկա դառնալ: Հատկապես որ որոշ իրավաբանների ընդգծմամբ այս ժամանակավոր վճիռը կարող է իրավական մշտական հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների ռեժիմի դեմ: Ինչո՞ւ կարևոր է համարվում Հաագայի դատարանի երեկ հրապարակած վճիռը: Այս վճռի նշանակությունը պարզաբանելու  համար թույլ տվեք դա համեմատենք պատմական մեկ այլ օրինակի հետ: Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումից երկու ամիս անց Բրիտանիան դոկտ. Մոսադեղի կառավարության դեմ բողոք ներկայացրեց Հաագայի դատարանին: Մի կողմ թողած  իրավական գործընթացներն ու Հաագայում դոկտ. Մոսադեղի արտասանած ճառը, Արդարադատության միջազգային ատյանը  իրեն իրավասու չհամարեց քննել Բրիտանիայի ներկայացրած բողոքի հայցը: Իրականության մեջ Հաագայի դատարանում Իրանի հաղթանակը Բրիտանիայի հայցը քննելու համար դատարանի իրավասության մերժում էր և այդպիսով Իրանի նավթարդյուբերության ազգայնացումն ամրագրվեց իրավական դաշտում: Այս հիման վրա Իրանի առաջին հաղթանակը վերաբերում է նրան, որ Հաագայի դատարանը  երեկ ընդունեց բարեկամության պայմանագրի համաձայն ԱՄՆ-ի դեմ Իրանի բողոքի հայցը քննելու իր իրավասությունը: Այս հաղթանակն այն ժամանակ է առավել կարևորություն ստանում, երբ հիշում ենք, որ մի առ ժամանակ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնն ամբողջ հզորությամբ կներկայանա Հաագայի դատարանում, սակայն ամերիկացիների իրավական ամբողջ կարողությունն էլ չկարողացավ կանխել  Իրանի օգտին դատավճռի հրապարակումը: Երեկ հրապարակված վճռի կարևորությունը նաև նրա մեջ է, որ Հաագայի դատարանն իր իրավասությունը հաստատելուց բացի նաև հանդես եկավ ժամանակավոր միջնորդությամբ և ընդգծելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները վնասում են Իրանի ժողովրդին և վտանգում են նրանց կյանքը, հայտարարեց, որ դեղորայքի ու բժշկական սարքավորումների, գյուղմթերքի և քաղաքացիական ինքնաթիռների մասերի արտահանման, նաև ավիացիայի անվտանգության հետ կապված նորոգությունների ու քննությունների նպատակով դրամային ու  ֆինանսական փոխանցումների պարագային ԱՄՆ-ն որևէ արգելք չպիտի առաջացնի: Նաև կողմերը պիտի հրաժարվեն ցանկացած քայլից որը կարող է սրել հակամարտությունը և այն ընդլայնելով բարդացնել հակամարտության կարգավորումը:

 

Ջավան

Մալեք Սալմանն առանց ԱՄՆ-ի երկու շաբաթ էլ չի կարող գոյատևել. Թրամփ

 

Նավթի գներն այնքան են ԱՄՆ-ի նախագահին ճնշման տակ դրել, որ նրա կողմից Արաբիայի նվաստացումը վերածվել է սովորական միջոցի: Այն օրը երբ նավթի գինը գլխավորապես գերազանցեց 86 դոլարի սահմանագիծը Դոնալդ Թրամփը կրկին ասաց, որ Արաբիայի թագավորին ազդարարել է, որ առանց ԱՄՆ-ի բանակի աջակցության երկու շաբաթ  էլ չի կարող գոյատևել:

Որոշ ակտիվիստներ երեկ ստեղծելով Թրամփը վիրավորեց Մալեք Սալմանին հեշթեգը դժգոհություն հայտնեցին ԱՄՆ նախագահի ոչ-դիվանագիտական հայտարարության կապակցությամբ: Այս ակտիվիստները պահանջել են Արաբիայի պաշտոնական արձագանքը: Թրամփը երեկ էլ Արաբիայի մասին վիրավորական հայտարարություն թույլ տվեց և Միսիսիփի նահանգի Սավթհիուն քաղաքում իր կողմնակիցների հավաքում ընդգծեց. «Մենք պաշտպանում ենք Սաուդյան Արաբիան: Դուք գուցե ասեք, որ նրանք հարուստ են և ես սիրահարված Մալեք  Սալման թագավորին: բայց ես ասացի՝ թագավոր, մենք ենք ձեզ պաշտպանում: Առանց մեզ դուք երկու շաբաթ էլ չէք դիմանա: Ձեր  բանակի ծախսերը պիտի ինքներդ վճարեք»:

Թրամփն ընդգծեց. «Մենք շատ երկրների պաշտպանում ենք ոչնչի դիմաց ու հետո նրանք մեզ չարաշահում են և նավթը բարձր գներով են վաճառում մեզ: Դա բոլորովին լավ չէ: Մենք նրանք կոչ ենք անում դադարեցնել գների հավելումը: Մենք նրանց կոչ ենք անում կրճատել գները»: Թրամփն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ նավթի գինը երեկ գերազանցեց 86 դոլարի սահմանագիծը, այնպես որ «Ռոյտերզ»-ը տեղյակ մի աղբյուրի հղում կատարելով հայտարարեց, Ռուսաստանն ու Արաբիան նավթի արտադրաչափի բարձրացման շուրջ համաձայնության են եկել ու այդ մասին տեղյակ են պահել ԱՄՆ-ին:

 

Ալիք

Փորձագետ Իրանն, իրոք, շահագրգռված է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ

 

Վաշինգթոնը փորձում է պատժամիջոցներով Թեհրանին ստիպել դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից։ Այս մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետ Գոհար Իսկանդարյանը։

Նրա խոսքերով՝ այս ֆոնին պետք է արժանին մատուցել Իրանի գրագետ գործողություններին, որը դրան չի ձգտում՝ շարունակելով համագործակցել ԵՄ-ի հետ։ Իրանը հասկանում է, որ ՀՀԳԾ-ից դուրս գալը կարող է ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ եւ միջազգային շուկաներից մեկուսացում առաջ բերել։

Փորձագետը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից ուժգնացող տնտեսական ճնշումը, ինչպես նաեւ Սպիտակ տան հայտարարություններն այն մասին, թե պատժամիջոցներ կարող են կիրառվել նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, կամ այն ընկերությունների նկատմամբ, որոնք համագործակցում են Թեհրանի հետ, էական արգելք են հանդիսանում իրանական ու հայկական ձեռներեցների եւ բիզնեսմենների տնտեսական սերտ համագործակցության ճանապարհին։

Խոսելով Երեւանի եւ Թեհրանի տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ փորձագետը նշեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման ավարտի կարեւորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի միջոցով եվրոպական շուկա դուրս գալու հարցում Իրանի իրական շահագրգռվածությունը։

Իսկանդարյանի խոսքերով՝ էներգետիկ ոլորտի զարգացման խնդիրները կապված են տնտեսական գործոնների հետ, իսկ ինչ վերաբերում է քաղաքական հնարավոր արգելքներին, ապա այդ մասին խոսելը վաղ է, քանի դեռ լուծված չէ ֆինանսավորման հարցը։ Նա ընդգծեց, որ իրանական շուկա հայկական արտադրողների դուրս գալու բարդությունը պայմանավորված է ավանդական հովանավորչական քաղաքականությամբ, որ Թեհրանը վարում է սեփական արտադրողների հանդեպ։

 

 

Հրապարակ

Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել աղմկահարույց օրինագիծը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել նախօրեի աղմկահարույց օրինագիծը։ Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել եւ պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։

Այս մտադրության մասին է վկայում նաեւ նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․ «Նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը․․․ օրենքի նախագծին նա կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ ԱԺ ղեկավարության հետ: Նախագահը հորդորում է լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ եւ համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում՝ բանակցության եւ երկխոսության ճանապարհով»: