Մամուլի տեսություն 07-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99098-Մամուլի_տեսություն_07_10_2018
Վերջին երեք օրերում արևմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած լրատվությունը վկայում է Իրանի դիմաց ԱՄՆ-ի մի տեսակ նավթային նահանջի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2018 08:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-10-2018

Վերջին երեք օրերում արևմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած լրատվությունը վկայում է Իրանի դիմաց ԱՄՆ-ի մի տեսակ նավթային նահանջի մասին:

Խոռասան

ԱՄՆ-ի նավթային նահանջի մետաղադրամի մյուս երեսը

 

Վերջին երեք օրերում արևմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած լրատվությունը վկայում է Իրանի դիմաց ԱՄՆ-ի մի տեսակ նավթային նահանջի մասին: Դրանցից վերջինը վերաբերում էր «Ռոյտերզ»-ին, որը հղում կատարելով ԱՄՆ-ի վարչակազմում իրազեկ մի աղբյուրի ընդգծել է, որ քննարկվում է Իրանի նավթային բոյկոտից որոշ երկրների բացառելու հնարավորությունը և ԱՄՆ-ի վարչակազմում որոշում կայացնելու վերջին փուլում է գտնվում: Հնդկաստանից ստացված լուրերը վկայում են, որ այս երկիրը նոյեմբերին այսինքն բոյկոտները սկսվելու ամսին, Իրանից շուրջ 9 միլիոն բարել, այսինքն օրական շուրջ 300 հազար բարել նավթ է գնելու: Հնդիկներն էլ այն տրամաբանությամբ, որ Իրանի նավթից զրկվելը ֆինանսական ճնշում է առաջացնելու, ընդգծել են Իրանից նավթ գնելու համար ԱՄՆ-ի բացառություններից օգտվելու անհրաժեշտությունը: Հենց այս օրերին նույնիսկ ճապոնացիները, որոնց հավատարմությունն ԱՄՆ-ի բոյկոտներին գրեթե հստակեցված էր և  նույնիսկ արձակել էին Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու հրամանը, վերջին լուրերի համաձայն Իրանից ժամանակավորապես նավթ ներկրելու հրաման են արձակել: Ճապոնական մամուլը գրել է, որ Ճապոնիան վճռակամ է օգտվել  որոշ բացառություններից: Այստեղ հարց է ծագում, թե ԱՄՆ-ի վարչակազմը, որ նոյեմբերին Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու մասին լայն քարոզչություն էր տանում, այսօր ի՞նչ պատճառով է բացառություններ նկատի ունենում որոշների համար: Այնպես է թվում, որ ԱՄՆ-ն պարտավորվել է նահանջել և հրաժարվել նոյեմբերի 5-ից Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու իր նպատակից: Իհարկե որոշ փաստեր նույնն են վկայում: Արաբիան, որ 12,5 միլիոն բարել նավթ արտադրելու խոստում էր տվել Թրամփին, ՕՊԵԿ-ի վերջին պաշտոնական զեկույցի համաձայն օգոստոսին միայն կարողացել է 10,4 միլիոն բարել նավթ արտադրել, ինչը համապատասխանում է 2016 թվականին այդ երկրի նավթի արտադրաչափին: ՕՊԵԿ-ի մյուս երկրներն էլ չեն կարողացել խոշոր չափերով բարձրացնել իրենց արտադրաչափը և ընդհանուր հաշվով միայն 280 հազար բարել հավելյալ նավթ է արտադրվել: Վերլուծաբանների ընդգծմամբ նույնիսկ եթե Արաբիայի արտադրաչափը հասնի 11 միլիոն բարելի, այդ երկրի ներքին սպառումը կլանելու է արտադրված հավելյալ նավթի և համաշխարհային շուկաները դրանից անմասն են մնալու: Միևնույն ժամանակ նավթի գնի աճն ու դրա հետ կապված ԱՄՆ-ում հանրապետականների մտահոգությունը կարելի է ԱՄՆ-ի նահանջի պատճառներից համարել:   

 

Ֆառհիխթեգան

Եվրոպան մխրճվում է քաղաքացիական պատերազմի մեջ

 

Ընդունենք թե՝ չընդունենք Եվրոպան ցանկանում է իր մյուսը երեսը ցույց տալ աշխարհին: Իրական ու լուրջ մի ճակատամարտ է ձևավորվում ոչ թե պետությունների միջև փողոցներում: Այս ճակատամարտը, որ շաբաթներ առաջ լուրջ տեսք ստացավ Գերմանիայի Քեմնիթս քաղաքում, մոտ ապագայում տարածվելու է Եվրոպայի շատ քաղաքների փողոցներում: Այս բազմությունը Եվրոպայի ազգայնական կայսրության զինվորներն են: Նոր աջակողմյան թևի զինվորները, որոնց այս օրերին Եվրոպայում ծայրահեղական աջեր են անվանում: Նրանք եկել են, որպեսզի միավորված Եվրոպան տրոհեն 18 փոքր ու ազգային եվրոպաների: ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարմամբ առայժմ կործանել են Եվրոպայի երեք հիմնասյուներից մեկը: Մյուս երկու հիմնասյուները՝ Ֆրանսիան ու Գերմանիան առայժմ անսասան են, սակայն գտնվում են անվստահելի պայմաններում: Աջակողմյանները խոսում են ազգայնականության ամրապնդման մասին: Նրանք դեմ են նրան, որ իրենց մայրաքաղաքների փոխարեն ԵՄ-ն որոշում կայացնի իրենց մասին: Այս հակասությունը մի քանի տարի առաջվանից և ասիացի ու աֆրիկացի միգրանտների ներկայությամբ առավել լուրջ տեսք է ստացել և աջակողմյան կառավարությունների իշխանության հասնելու պատճառ է դարձել:    

 

Ալիք

Երևանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ նստաշրջանի աշխատանքները

 

Այսօրվանից՝ հոկտեմբերի 7-ից, Երևանում մեկնարկում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները:

Երևանի մարզահամերգային համալիրում արդեն մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի 105-րդ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝ Փարիզում տեղի ունեցած նախորդ նիստում ընդունված ծրագրի հաստատումը: Նիստի մասնակիցները կը լսեն Կազմակերպության, ինչպես նաև Մշտական խորհրդի քաղաքական և տնտեսական գործունեության մասին զեկույցը: Այնուհետև կը քննարկվի հոկտեմբերի 8-ին նախատեսված կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի նախապատրաստումը:

Նիստի մասնակիցների ուշադրությանը կը ներկայացվի Երևանյան հռչակագրի նախագիծը, որը կընդունվի գագաթնաժողովի շրջանակում, որոշումները և այլ փաստաթղթեր: Կը քննարկվեն նաև կազմակերպությանն  անդամակցելու 4 երկրների հայտերը: Վերջում կը որոշվի հաջորդ նիստի անցկացման վայրը և օրը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-12-ը Երևանում կընթանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Բուն գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին, որի աշխատանքին կը մասնակցեն անդամ երկրների 80-ից ավելի պատվիրակություններ, դիտորդներ և գործընկերներ: Գագաթնաժողովի խորհրդանիշն է մայրցամաքները խորհրդանշող նռան բազմագույն պտուղները, շրջանով միացած:

Բարձր մակարդակով հանդիպմանը նախորդում են մի շարք այլ միջոցառումներ:

Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա նախարարների նիստը, որը կը շարունակվի հոկտեմբերի 9-ին: Նույն օրը տեղի կունենա Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի գյուղի բացման պաշտոնական արարողությունը: 40 տաղավարներում 20 երկրներ կը ներկայացվեն: Տաղավարները բաց կը լինեն առավոտից մինչև ուշ երեկո, սպասվում են բազմաթիվ մշակութային և բիզնես միջոցառումներ:

Սրան զուգահեռ՝ հոկտեմբերի 9-11-ը Թումո կենտրոնում կանցկացվի բիզնես համաժողով: Հոկտեմբերի 9-12-ը Ծաղկաձորում կը կայանա ֆրանկոֆոն լրագրողների կոնգրեսը:

Հոկտեմբերի 11-ին գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրը կավարտվի Հանրապետության հրապարակում գալա համերգով: Հիշեցնենք, որ համերգի մի մասը նվիրված կը լինի աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին:

Գագաթնաժողովի երկրորդ օրը փաստաթղթեր կընդունվեն, որոնցից մեկն է Երևանյան հռչակագիրը: Որոշում կընդունվի հաջորդ գագաթնաժողովի անցկացման օրվա և տեղի մասին: Գագաթնաժողովը կավարտվի լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսով:

Գագաթնաժողովին կը մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին կը նախորդի նրա պաշտոնական այցը Երևան:

 

 

News.am

Հայաստանում հոկտեմբերի 7-ին նշում են Գրադարանավարի օրը

 

2004թ․ հոկտեմբերի 7-ից սկսած՝ Հայաստանում նշվում է Գրադարանավարի օրը, որը պաշտոնապես ներառված է երկրի մասնագիտական տոների ցանկում։ Այս օրվան նվիրված միջոցառումները գրքի հանրահռչակման և ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու նպատակ ունեն։

Այսօր գրադարաններում ներդրվում են նորարարական ծրագրեր, ստեղծվում են էլեկտրոնային բազաներ։ Հայաստանում այս տոնը նշվում է զանազան միջոցառումների անցկացմամբ, որոնք նաև իշխանությունների ուշադրությունը գրադարանների վիճակի վրա հրավիրելու նպատակ ունեն։