Մամուլի տեսություն 18-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99557-Մամուլի_տեսություն_18_10_2018
Ռիադում Մոհամմեդ Բեն Սալմանի ու Մալեք Սալմանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի պաշտոնատարներին հանդիպելու նպատակով Անկարա մեկնեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2018 08:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-10-2018

Ռիադում Մոհամմեդ Բեն Սալմանի ու Մալեք Սալմանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի պաշտոնատարներին հանդիպելու նպատակով Անկարա մեկնեց:

Վաթան Էմռուզ

Բեն Սալմանին անմեղ ներկայացնելու Թրամփի արգելքները

 

Ռիադում Մոհամմեդ Բեն Սալմանի ու Մալեք Սալմանի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի պաշտոնատարներին հանդիպելու նպատակով Անկարա մեկնեց: Այս այցի նպատակն է Արաբիային ու Մոհամմեդ Բեն Սալմանին օգնել դուրս գալու այն ճգնաժամից, որի մեջ հայտնվել են Ստամբուլում գտնվող Արաբիայի հյուպատոսարանում քննադատ լրագրող  Ջամալ Խաշողջիի դաժան սպանության վճիռն արձակելով: Թրամփը փորձում է, որպեսզի Արաբիայի անվտանգության ու տեղեկատվության մեկ կամ մի քանի պաշտոնատարներ իրենց վրա վերցնեն Ջամալ Խաշողջիի սպանությանն ուղղակի մասնակից լինելու պատասխանատվությունը, որպեսզի այդպիսով հնարավոր լինի մաքրել Մոհամմեդ Բեն Սալմանի մեղքը: Հավանաբար նման անձանց գտնելն Արաբիայում դժվար չի լինելու, բայց քանի որ հարցի մի կողմն առնչվում է Թուրքիային հարց է ծագում, որ արդյոք ԱՄՆ-ն ու Թրամփը կարող են Թուրքիային համոզել այդ հարցում զիջումների գնալու: Թեև մի քանի ամիս դիմադրելուց հետո Թուրքիան ի վերջո համաձայնեց ազատ արձակել լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի հոգևորական Անդրյու Ջանսոնին և այդպիսով ընտրական կարևոր հաղթաթուղթ տրամադրեց Թրամփին ու հանրապետականներին, սակայն դժվար կարելի է ենթադրել, որ պատրաստ կլինի զիջումների գնալ այդ երկրի տուրիստական տնտեսության զարկերակը համարվող Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանի չարաշահման դեպքի կապակցությամբ: Եթե Թուրքիան այս գործում զիջումների գնալու մտադրություն ունենար այս աստիճան բացահայտումներ չէր կատարի: Այլ խոսքով կատարված բացահայտումներով Թուրքիան ավերել է իր թիկունքում եղած կամուրջները և այս գործը պատվի հարց է դարձել: բայց այդ հարցում Թուրքիան միայնակ չէ և իր կողքին ունի Կատարին, որը ինչ-որ  ժամանակաշրջանում իր գոյությունը վտանգված էր տեսնում Մոհամմեդ Բեն Սալմանի կողմից, հետևաբար այս բացառիկ առիթը ցանկանում է շահագործել Մոհամմեդ Բեն Սալմանի հետ հաշվեհարդար կատարելու համար:

Դրան զուգահեռ Ջամալ Խաշողջիի գործը ինչ-որ ձևով նաև առնչվում է Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններին և դրա շարունակվելը կարող է առավել քան երբևե թուլացնել Թրամփի վարչակազմի ու հանրապետականների դիրքերը: Հետևաբար Թրամփի վարչակազմը ցանկանում է Արաբիայի ու Թուրքիայի միջև պայմանավորվածությամբ ու մի քանի անձանց զոհաբերելով շտապ կերպով փակել այս գործը, բայց քանի որ այս գործն ու ստեղծված ճգնաժամի շարունակվելը դեմոկրատականների շահին է լինելու հետևաբար Թրամփի վարչակազմը ներքին մարտահրավերներ է դիմագրավելու և ԱՄՆ-ում տիրող ընտրական մթնոլորտը, Ջամալ Խաշողջիի գործի քրեական բնույթն ու նրա «Վաշինգտոն Փոստ»-ում աշխատելը սահմանափակել են Թրամփի մանևրի հնարավորությունը: 

 

Թեջարաթ

Հարևանների տնտեսական պոտենցիալներից օգտվելու ելքերը

 

Պատժամիջոցները պատճառեր են դարձել, որ մեր երկրի տնտեսական առիթները որոշ բաժինը ոչնչանա և այդ պատճառով էլ պիտի փորձել ազգային տնտեսության նոր առիթներ հորինե: Այդ առիթներից մեկը հարևան երկրների շուկան է, որտեղ դժբախտաբար չենք կարողացել ընդունելի չափերով ներկայություն ունենալ: Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի նման երկիրը սկզբունքային ծրագրավորում կատարելով կարողացել է լավ ներկայություն ունենալ տարածաշրջանի և հարևան երկների շուկաներում: «Թեջարաթ» թերթը քննարկել է հարևանների տնտեսական պոտենցիալներից օգտվելու հնարավորություններն ու այդ ոլորտում առկա բարդությունները:

Արտահանումների հարցում միջնորդների դեմ պայքարը: Միջնորդներն հենց այնպես որ ներքին շուկաներում անկարգություններ են առաջացնում նաև իրենց հետքն են թողնում միջազգային ու տարածաշրջանային շուկաներում և խաթարում են Իրանի ու մեր արտադրողների անունն ու վարկը:

Տարածաշրջանային շուկաներին համապատասխանող փաթեթավորում: Թեև Իրանում փաթեթավորման վիճակը վերջին տարիների ընթացքում բարելավել է, սակայն իդեալ ու ստանդարտ պայմանների հասնելու համար դեռ երկար  ճանապարհ պիտի անցնել:

Առևտրականների ու արտադրողների ծանոթացում արտահանման օրենքների հետ: Դժբախտաբար իրանցի շատ առևտրականներ ու արտադրողներ ծանոթ չեն միջազգային առևտրի վերջին օրենքներին, ինչը միջնորդների ներկայության հող է նախապատրաստում:

Նաև մեր երկրի պատասխանատուները մեր հարևան ու նաև մեզ հետ նույն ճակատում գտնվող երկրների հետ տնտեսական դիվանագիտություն պիտի վարեն ու այդպիսով կենսունակություն փոխանցեն երկրի տնտեսությանը:

 

Ալիք

ԱՄՆ-ը միջամտում է Հայաստանի ներքին գործերին. Զախարովա

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է պաշտոնից հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանում արած հայտարարությունները  և ըստ էության նշել, որ ԱՄՆ-ը միջամտում է ՀՀ-ի ներքին գործերին:

 Զախարովայի խոսքով՝ դեսպանը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը, Երևանում ամերիկյան դեսպանատունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակությունում որոշ խմբերի և ՀՀ կառավարությունում որոշ ներկայացուցիչների:

«Ընդ որում սուվերեն պետության ներքին գործերին միջամտելու մասին նա խոսում էր առանց ամաչելու, անգամ հպարտությամբ: Չէ որ դա իբր արդարացված էր և հարկավոր էր բարի նպատակի համար՝ Հայաստանն ավելի արդար դարձնելու և տրանսպարենտ հասարակությւոն ձևավորելու համար»,-ցիտել Միլսին է Զախարովան:

«Որոշակի փուլում դեսպանը հասկացել է որ խոսքը այլ կողմ է տանում և փորձել ուղղել իրեն՝ ասելով, որ քաղաքական փոփոխությունները երկրում կապված են ներքին պատճառների հետ»,-ասել է նա:

Սակայն, ըստ Զախարովայի, արդարացումների համար արդեն ուշ էր: «Դեսպանը նաև խորհուրդ է տվել՝ ինչպես երկիրը զարգացնի իր տնտեսությունը: Եվ վերջում դեսպանը հրահանգ տվեց « քաղացիական հասարակությունում և ԶԼՄ-ներում իր ընկերներին զգոն և անփոխզիջում հետևել կառավարության գործունեությանը»»,-ասել է նա:

Զախարովան հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թույլ տալիս ամերիկյան դեսպանները աշխարհով մեկ, «նրանք հարվածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատաությանը, քաղաքացիական հասարակությանը, նրանք հարվածում են նաև հենց իրենց՝ ցույց տալով ԱՄՆ-ի քաղաքական կյանքում առկա կեղծավորությունը»:

 

 

Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում. Ինչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետև գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձևավորվելու է միակուսակցական պառլամենտ, և, որ կարևորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ։ Քոչարյանն էլ հետ է քաշվում՝ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը։

Ըստ նույն աղբյուրի՝ օրերս Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը հանդիպել են, քննարկել ընտրությունների, ապագա զարգացումների խնդիրները։ «Երկուսն էլ ունեն մտահոգություն, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու նաև Ղարաբաղի շուրջ, եթե օղակն Իրանի հարցում ավելի սեղմվի»։

Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չստորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում և՝ փողոցային-միտինգային։ Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են․ «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ի՞նչ է լինելու»»։