Մամուլի տեսություն 26-10-2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականն զրուցել է Իրանի դեմ պատժամիջոցների և Իրան-Հայաստան սահմանի ազդեցության մասին:
ԻՍՆԱ
Հայաստան այցի ժամանակ Բոլթոնի թշնամական հավակնություններ կատարեց Իրանի մասին
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականն զրուցել է Իրանի դեմ պատժամիջոցների և Իրան-Հայաստան սահմանի ազդեցության մասին:
Համաձայն «Ազատության» հաղորդման Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը խոստացել է, որ Դոնալդ Թրամփը տնտեսական ճնշում է գործադրելու Իրանի դեմ այն ինչի պատճառով, որը նա տարածաշրջանում Իրանի չարամիտ գործունեություն կոչեց:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բոլթոնը հինգշաբթի օրը «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարելով, ասաց. «Ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից»:
«Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները»,-հավելեց Բոլթոնը:
Նա ի դեպ հավակնեց, որ իրենք այս գործընթացում չեն ուզում վնաս հասցնել իրենց բարեկամներին:
Նա եզրակացրեց. «Վարչապետի հետ զրույցում ասացի, որ մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը և այս կապակցությամբ Իրան-Հայաստան սահմանը կարող է ազդեցիկ դերակատարություն ունենալ»:
Բոլթոնն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ մեր երկրի պաշտոնատարները շարունակ ընդգծել են, որ ԻԻՀ-ն միշտ էլ իր հարևանների ու այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների է ձգտել և բարեբախտաբար երկու երկրի իշխանությունների ու ժողովուրդների միջև խոր վստահություն գոյություն ունի: Դա ի տես այն բանի, որ երկու երկրի մեծ պոտենցիալները պահանջում են քաղաքական հարաբերություններին համազոր ընդլայնել նաև տնտեսական հարաբերությունները:
Ֆարս
Ամոթ մեզ որ մեր հոգին վաճառել ենք Ալե Սաուդին. «Գարդիան»
«Գարդիան»-ն անդրադառնալով Բրիտանիայի ու Սաուդյան Արաբիայի քաղաքական այրերի միջև առևտրական ընդլայնված հարաբերություններին գրեց. «Լոնդոնն իր հոգին վաճառել է Ռիադին ու պիտի այդ պատճառով ամոթահար լինի»:
«Գարդիան» պարբերաթերթը չորեքշաբթի օրը «Բրիտանիան իր հոգին ծախել է Ալե Սաուդին. Ամո՛թ մեզ. Խորագրով մի հովածում անդրադարձել է բրիտանացի ու սաուդացի քաղաքական այրերի սերտ հարաբերություններին և գրել է, որ սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության կապակցությամբ Լոնդոնի ցասումը երկար կյանք չի ունենալու»:
Այս պարբերաթերթի սյունակագիր Ուվեն Ջոնզը Սաուդյան Արաբիային «Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող ամենանողկալի բռնապետությունը» բնութագրելով, գրել է, որ ոչ թե Եմենի ժողովրդին կոտորածի ենթարկելու, այլ Խաշողջիի սպանության պատճառով Լոնդոնի ու Ռիադի հարաբերությունները մասամբ հարցականի տակ են առնվել, այդուհանդերձ չպիտի ակնկալել, որ դա երկար ժամանակ գոյատևի: Բրիտանացի քաղաքական այրերի ու սաուդացի կեղեքիչների հարաբերությունների չափազանց սերտ են: Մեր էլիտար խավի և ընդդիմությանը գլխատող, ահաբեկչություն տարածող ու եմենցի երեխաներին սպանող ռեժիմի հարաբերություններն այնքան շահավետ են, որ հեշտությամբ չեն կարող խանգարվել»:
Ջոնզը վերադարձ է կատարել անցյալին ու գրել է, իր վարչապետության օրոք Թոնի Բլերը փորձեց փակել սաուդացիներին սպառազինության վաճառքի հետ կապված կոռուպցիայի մի մեծ գործ: Բրիտանիայի գործող վարչակազմի շրջանում էլ այդ երկիրը Եմենի դեմ սաուդացիների հարձակումներն սկսվելուց ի վեր 4,7 միլիարդ ֆունտ արժողությամբ սպառազինություն Սաուդյան Արաբիա արտահանելու արտոնություն է տվել: նա պնդմամբ անհնարին է, որ Լոնդոնը դադարեցնի Ռիադին զենքի վաճառքը:
«Սուդյան ռեժիմը հարյուր հազարավոր դոլար հատկացումներ է կատարում Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներին, որոնց գլխավորապես Պահպանողական կուսակցությունից են, սակայն դրանց մեջ կան նաև լեյբորիստներ»,-գրում է «Գարդիան»-ի սյունակագիրը:
Ջոնզի ընդգծմամբ հենց այս հատկացումներն ու ուղևորություններն են պատճառ դարձել, որ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները ռեֆորմիստ անվանեն սաուդացի գահաժառանգին ու հայտարարեն, որ նա փոխում է Սաուդյան Արաբիայի պատկերը:
News.am
Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում
Հայուհի Թալին Մանսուրյանը բարձր պաշտոն է ստացել Իրանում. Իրանի Իսլամական Հանրապետության Նավթի ազգային գործակալության տնօրինությունը հայտարարել է, որ նա նշանակվել է Եկամուտների եւ ներդրումների հանձնաժողովի նոր տնօրեն, հաղորդում է «Արեւելք»-ը՝ վկայակոչելով իրանական «Իրնա» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, հայուհի Թալին Մանսուրյանն ստանձնել է այդ տնօրինության պաշտոնը, ավելացնելով, որ հատկապես այս հանգրվանին այդ հանձնաժողովի պատասխանատու դառնալը երկրում համարվում է խիստ կարեւոր պաշտոն՝ հաշվի առնելով, որ Իրանը տնտեսական բարդ իրավիճակում է գտնվում:
Սպուտնիկ Արմենիա
«Նախևառաջ Ամերիկան» կամ ինչու Թրամփը կարող է զինել Ադրբեջանին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի երևանյան այցին Հայաստանի համար բավականին տհաճ անակնկալ նախորդեց։ Նախքան հանրապետության ղեկավարության հետ հանդիպելը, Բոլտոնը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել սեփական լիազորությունները` դադարեցնելու համար «Ազատությանն աջակցելու ակտի» 907-րդ բանաձևի գործողությունը, որը սահմանափակում է պետական մակարդակով Ադրբեջանին օգնություն տրամադրելը։
Ըստ էության Թրամփը ձեռքերն ազատում է «կապանքներից» սպառազինություն մատակարարելու համար։ Ամերիկայի նախագահը հերթական անգամ ցուցադրում է, որ ինքը գործարար է, իսկ «Ամերիկան` առաջնահերթ»։ Իսկ արժեքները, ժողովրդավարությունն ու լիրիկական այլ շեղումները տեղ չունեն այդ բավականին ցինիկ արտաքին քաղաքական հայեցակարգում։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար ու ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի կարծիքով` պաշտոնական Երևանը 907-րդ բանաձևը ժամանակին օգտագործեց որպես արդյունավետ լծակ Ադրբեջանի հետ դիվանագիտական դիմակայման հարցում։ Ժամանակի ընթացքում, սակայն, Հայաստանը կորցրեց այդ լծակը։
Ինչպես նկատեց Պողոսյանը, Ադրբեջանը Վաշինգտոնին պետք էր որպես միջանցք` ամերիկյան ռազմական և այլ բեռներն Աֆղանստան տեղափոխելու համար։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ կասեցնում էր այդ բանաձևի գործողությունը։
Միևնույն ժամանակ հայկական կողմը չկարողացավ այդ իրավիճակն իր օգտին շրջել և իր համար 907-րդ բանաձևի կասեցման փոխարեն ԱՄՆ-ից որոշակի արտոնություններ «կորզել»։
Բանաձևի վերջնական դենոնսացիան թույլ կտա Վաշինգտոնին չսահմանափակել իրեն Ադրբեջանին ռազմամթերք և սպառազինություն մատակարարելու հարցում։ Միևնույն ժամանակ Պողոսյանը չի կարծում, որ ԱՄՆ-ն այդպիսով նպատակ ուներ որոշակի մեսիջ ուղարկել Հայաստանին։ Խնդիրը պետք է դիտարկել բացառապես ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։ Ներկայիս պայմաններում Ադրբեջանի դերը որպես ածխաջրածնի աղբյուր Վաշինգտոնի տեսանկյունից մի քանի անգամ աճում է։
Մյուս կողմից` հաշվի առնելով Բաքվի ֆինանսական հնարավորությունները` տվյալ օրենսդրական փոփոխությունը հավանաբար ռազմականացման նոր փուլի կհանգեցնի։ Եվ Հայաստանն այս հարցում մտածելու բան ունի։