Հաագայի դատարանի վճիռը՝ համագործակցություն Իրանի հետ, հրաժարում ԱՄՆ-ին ընկերակցելուց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99911-Հաագայի_դատարանի_վճիռը_համագործակցություն_Իրանի_հետ_հրաժարում_ԱՄՆ_ին_ընկերակցելուց
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել գործադրել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և նրանց հրաժարեցրել է ԱՄՆ-ի օրինազանց վարչակազմի հետ համագործակցելու մտքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2018 13:38 Asia/Tehran

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը միջազգային հանրությանը կոչ է արել գործադրել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և նրանց հրաժարեցրել է ԱՄՆ-ի օրինազանց վարչակազմի հետ համագործակցելու մտքից:

Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը Արդարադատության միջազգային ատյանի ՄԱԿ-ի ԳԱ-ին ներկայացրած զեկույցի թեմայով գումարված ԳԱ-ի նիստում ասել է. «ԱԽ-ի թիվ 2231 բանաձևն ընդգծում է Իրանի հետ տնտեսական ու առևտրական հարաբերությունների ընդլայնման ու հեշտացման անհրաժեշտությունը և ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին կոչ է անում գործադրել ՀԳՀԾ-ն»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելուց հետո, Թեհրանը Վաշինգտոնի դեմ բողոքի հայց ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարանին:

Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 3-ին  ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգման և Իրանի ու ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի» խախտման կապակցությամբ,  վարույթ ընդունելով ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցադիմումը, Վաշինգտոնին պարտավորեցրեց մինչև եզրափակիչ դատավճռի հրապարակումը, չեղարկել սննդամթերքի, դեղորայքի և ավիացիայի ոլորտներում Իրանի դեմ սահմանված շրջափակումները:

Արդարադատության միջազգային դատարանի ընդունած միջնորդության համաձայն, ԱՄՆ-ն պարտավոր է հարգել Բարեկամության պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և հրաժարվել ԻԻՀ-ի դեմ սահմանափակող քայլեր ձեռնարկելուց: ԱՄՆ-ի կողմից  Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճռի անտեսումը կարող է վնասակար ազդեցություն գործել Իրանի ժողովրդի կյանքի ու առողջության վրա:

Այլ խոսքով, Արդարադատության միջազգային ատյանի միաձայնությամբ ընդունած միջնորդության մեջ ընդգծվել է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների անօրինականությունը:

Արդարադատության միջազգային ատյանի կողմից բավարարված միջնորդության հանդեպ ԱՄՆ ներկա վարչակազմի անուշադրությունը միջազգային պատասխանատվություն է առաջացնում և Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ին ցուցաբերված  որևէ  երկրի ցանկացած աջակցություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինախախտ վարչակազմին ցուցաբերված օժանդակություն է համարվելու:

ԱՄՆ-ն բացի այն որ հավատարիմ չէ ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի գործադրմանը, մյուս երկրներին էլ այդ օրինական ու պարտադիր բնույթ կրող բանաձևը գործադրելու պատճառով սպառնում ու պատժում է:

ԱՄն-ի այդ քայլը կոպտորեն ոտնահարում է ՄԱԿ-ի հռչակագիրը և համարվում է այլ երկրների ներքին հարցերին միջամտություն:

Նման պայմաններում, ՄԱԿ-ի անդամ երկրներից սպասվում է վստահելով Արդարադատության միջազգային ատյանի միջնորդությանը և դրա հանդեպ ուշադիր գտնվելով, չընկերակցել Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ գործադրելու ԱՄՆ-ի օրինախախտ ու օրինազանց վարչակազմին, որպեսզի ասպարեզն էլ ավելի սահմանափակվի այդ երկրի միակողմանի քաղաքականության դիմաց: Իհարկե այս շրջանակում տարբեր երկրներ հայտարարել են, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին ու ակնկալվում է, որ այդ երկրների շրջանակն  ընդլայնվի ու ԱՄՆ-ն հայտնվի մեկուսացման մեջ:

Այս կապակցությամբ Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հինգշաբթի օրը կրկին ընդգծելով ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն անօրինական լինելու մասին այդ  երկրի սկզբունքային դիրքորոշումն, ասել է. «Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Իրանի համագործակցությունն ավանդաբար երկու երկրի տնտեսական համագործակցության օրակարգային թեմաներից է»:

ԱՄՆ-ի միահեծան քաղաքականություններին չընկերակցելը ոչ միայն կնշանակի գործադրել ՄԱԿ-ի հռչակագրի կետերը, այլ աշխարհը կփրկի աանապհովությունից:

Բացի այդ, օրենքի հանդեպ երկրների հավատարմությունը այն ուղերձն է հղելու ԱՄՆ-ին, որ օրենքի և այդ թվում Արդարադատության միջազգային դատարանի ընդունած միջնորդության անտեսումը միջազգային պատասխանատվություն է առաջացնելու և ունենալու է իրավական հետևանքներ: