-
Արաղչի։ Տնտեսական դիվանագիտության ակտիվացման նպատակն է գործարարներին ներկայացնել նոր շուկաներ
Նոյեմբեր 07, 2025 07:27Համադան նահանգի գործարարների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նախարարությունն իրանցի գործարարների համար կբացի համաշխարհային տնտեսության ուղիները՝ ակտիվացնելով տնտեսական դիվանագիտությունը, միաժամանակ վերացնելով խոչընդոտները, ինչպես նաև բացահայտելով նոր շուկաներ և ներդրումներ անելով»։
-
ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռ է կործանվել, 7 մարդ մահացել է, 11-ը` տուժել
Նոյեմբեր 05, 2025 05:37ԱՄՆ-ի Լուիսվիլ քաղաքի օդանավակայանի մոտակայքում բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է, որ 7 մարդ մահացել է, 11-ը` տուժել։
-
Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակումը Գազայում հարսանիքի վրա
Նոյեմբեր 04, 2025 09:03Իր վերջին հանցագործության մեջ, Իսրայելի բանակը երկուշաբթի երեկոյան անօդաչու թռչող սարքի միջոցով թիրախավորել է Գազա քաղաքի դպրոցում տեղի ունեցող հարսանեկան արարողությունը։
-
Իմամ Խամենեի. ԱՄՆ դեսպանատան գրավումը բացահայտեց ԱՄՆ կառավարության իրական ինքնությունը
Նոյեմբեր 03, 2025 13:541979 թվականի նոյեմբերի 4-ին (իրանական 1358թ․ աբանի 13), Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարեդարձի նախօրեին, հազարավոր աշակերտներ, ուսանողներ և Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի 12-օրյա պատերազմի նահատակների ընտանիքներ այսօր հանդիպեցին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեիի հետ: Արարողության ժամանակ նա այս պատմական օրը որակեց որպես «հպարտության և հաղթանակի օր» և շրջադարձային պահ ԱՄՆ կառավարության իրական բնույթի պարզաբանման գործում:
-
Բաբոլսարում կայացել է աշխարհի զինվորականների ծանրամարտի առաջնության (CISM-ի) առաջին շրջանի բացման արարողությունը
Նոյեմբեր 03, 2025 12:25Այսօր՝ երկուշաբթի, Բաբոլսարի Նոբախտի նահատակների սրահում, ութ երկրների՝ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Շրի Լանկայի և Նիգերիայի ներկայացուցիչների մասնակցության կայացել է աշխարհի զինվորականների ծանրամարտի առաջնության (CISM-ի) առաջին շրջանի բացման արարողությունը
-
Փեզեշքիան. Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ է և համապատասխանում է ժողովրդի կարիքների բավարարմանը
Նոյեմբեր 02, 2025 12:53Pars Today – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը միջուկային արդյունաբերության ավագ տնօրենների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին խաղաղ է և համապատասխանում է ժողովրդի կարիքների բավարարմանը։
-
Հայաստանի ժողովրդի հետաքրքիր արձագանքը Թեհրանում Սուրբ Մարիամի անվան («Մարիամ Մողադաս») մետրոյի կայարանի բացմանը
Նոյեմբեր 01, 2025 12:59Հայաստանցի մի լրագրող Երևանի կենտրոնում հարցրել է հայ քաղաքացիներին, թե ինչ են մտածում Թեհրանում Սուրբ Մարիամի անվան («Մարիամ Մողադաս») մետրոյի կայարանի մասին։
-
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել Սուրբ Մարիամի անվան՝«Մարիամ-ե Մողադդաս» մետրոյի կայարանի գեղարվեստական նախագծումը
Հոկտեմբեր 29, 2025 12:53Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին բարձր գնահատելով Թեհրանի քաղաքապետարանի կողմից Սուրբ Մարիամի անվան՝«Մարիամ-ե Մողադդաս» մետրոյի կայարանի անվանակոչումն ու հատուկ նախագծումը, այս քայլը որակել է արդյունավետ նորարարություն հանրային դիվանագիտության մեջ։
-
Թեհրանի «Սուրբ Մարիամ»-ի անվան մետրոյի կայարանը շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ
Հոկտեմբեր 27, 2025 14:32Թեհրանի տրանսպորտի և երթևեկության հարցերով փոխքաղաքապետ Մոհսեն Հորմոզին հայտարարել է հաջորդ շաբաթ Թեհրանի մետրոյի 6-րդ գծի «Ս. Մարիամ»-ի անվան կայարանի բացման մասին՝ նշելով, որ կայարանը անվանակոչվել է միաստվածային կրոնների միջև մերձեցումն ամրապնդելու նպատակով:
-
Գյումրիում 8 անձ է ձերբակալվել կաշառքի գործով․ Հակակոռուպցիոն կոմիտե
Հոկտեմբեր 20, 2025 08:27Գյումրիում 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։