Ռիադը Թել-Ավիվի հետ գաղտնի ռազմական գործարք է կնքել
Արաբական լրատվամիջոցները բացահայտել են, որ Արաբիան 500 «Մերկավա» տանկեր է գնել Սիոնիստական ռեժիմից, որը համարվում է Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի միջև կնքված մեծագույն գաղտնի ռազմական գործարքը:
Ըստ լրատվական աղբյուրների հաղորդման՝ Արաբիան իսպանական մի ընկերության միջոցով առնվազն 500 «Մերկավա» տանկեր է գնել Սիոնիստական ռեժիմից:
Տանկերը Իսպանիայի անունով են գնվել, բայց Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը կանխիկ գումար է վճարել տանկերի դիմաց և տանկերը Իսպանիայի ծովուժի միջոցով վեց ամսվա ընթացքում հանձվել են Արաբիայի բանակին:
Իսպանական նույն ընկերության միջոցով սիոնիստ սպաները սաուդյան բանակայիններին սովորեցնելու են տանկերի կիրառման եղանակը:
Արաբիան այն դեպքում է Իսրայելի ռեժիմի հետ գործարք կնքել,երբ վիճակագրական տվյալների համաձայն՝ այդ ռեժիմը 1967-2017 թթ.-ի ընթացքում ավելի քան 42 հազար պաղեստինցիների է սպանել ու տասնյակ հազարավորների վիրավորել: