Հարյուրավոր սիրիացի փախստականներ իրենց հայրենիք են վերադարձել
Սիրիայի փախստականների բնակեցման կենտրոնը հայտարարել է, որ անցած երկու օրերի ընթացքում, հարյուրավոր սիրիացի փախստականներ, Լիբանանից ու Հորդանանից իրենց հայրենիք են վերադարձել:
Մի հաղորդագրություն տարածելով, Սիրիայի փախստականների բնակեցման կենտրոնը հայտարարել է, որ անցած երկու օրերի ընթացքում «Ջադիդա Յաբուս» և «Թելքալախ» սահմանային անցակետերից 882 փախստականներ Լիբանանից Սիրիա են մուտք գործել, որոնցից 192-ը կանայք ու երեխաներ են:
Հաղորդագրության համաձայն, 690 սիրիացի փախստականներ, այդ թվում՝ 207 կանայք ու 352 երեխաներ, «Նասիբ» սահմանային անցուղուց Հորդանանից Սիրիա են մուտք գործել:
Անցած հինգշաբթի օրը, Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ շուրջ 1000 սիրիացի փախստականներ Լիբանանից կամավոր վերադարձել են իրենց հայրենիք:
Սիրիայում անվտանգության իրավիճակի բարելավմամբ պայմանավորված, վերջին ամիսներին նոր թափ է ստացել սիրիացի փախստականների իրենց հայրենիք վերադառնալու գործընթացը: