ՀԱՄԱՍ.«Իսրայելը պատասխանատու է Մահմուդ Աբբասի անվտանգության համար»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i101879-ՀԱՄԱՍ._Իսրայելը_պատասխանատու_է_Մահմուդ_Աբբասի_անվտանգության_համար
Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատու է Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահին թիրախ դարձնելու ուղղությամբ քաղաքացիներին հրահրելու հետևանքների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2018 14:53 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ.«Իսրայելը պատասխանատու է Մահմուդ Աբբասի անվտանգության համար»

Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժումը՝ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատու է Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահին թիրախ դարձնելու ուղղությամբ քաղաքացիներին հրահրելու հետևանքների համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Ֆոզի Բարհումը Twitter-ի իր էջում գրել է.«Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի սպանության կապակցությամբ հայտարարությունների ու պաստառների տարածումն արտացոլում է բռնության ու ահաբեկչության մշակույթը, ընդ որում օկուպանտ, ծայրահեղական ու ռասիստական ռեժիմն այն ամրապնդում է բռնագրավյալ տարածքներում»:

Անհայտ անձինք երեքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական ռեժիմի հսկողության տակ գտնվող անցակետերում հայտարարություններ տարածելով  կոչ են արել սպանել Մահմուդ Աբբասին: 

Մահմուդ Աբբասը երկուշաբթի օրը դատապարտելով Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժմանը ահաբեկիչ անվանելու հայտարարությունը, հավելել է.«Պաղեստինի ժողովուրդը պաշտոնապես չի ճանաչում «Դարի գործարք»-ը և կշարունակի բոյկոտել ԱՄՆ-ին»: