Սիրիայի դեմ ավիահարվածի համար Իսրայելը վահան է դարձրել քաղաքացիական ինքնաթիռները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i102475-Սիրիայի_դեմ_ավիահարվածի_համար_Իսրայելը_վահան_է_դարձրել_քաղաքացիական_ինքնաթիռները
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Իսրայելական ռազմական ինքնաթիռներ Սիրիայի դեմ վերջին հարձակման ժամանակ որպես վահան են օգտագործել քաղաքացիական ինքնաթիռները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2018 08:22 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ ավիահարվածի համար Իսրայելը վահան է դարձրել քաղաքացիական ինքնաթիռները

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Իսրայելական ռազմական ինքնաթիռներ Սիրիայի դեմ վերջին հարձակման ժամանակ որպես վահան են օգտագործել քաղաքացիական ինքնաթիռները»:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ Սիրիայի տարածքի դեմ Իսրայելի օդուժի հարձակումն այդ երկրի ինքնիշխանության և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի կոպիտ ոտնահարում համարեց և հայտարարել է. «Պիտի նկատի ունենալ այն դառն իրականությունը, որ իսրայելյան ինքնաթիռների հարձակումը կրկին անգամ տեղի ունեցավ վահան դարձնելով Դամասկոսից Բեյրութ թռչող քաղաքացիական ինքնաթիռներն, ինչը լիարժեքորեն անպատասխանատու և մտահոգիչ քայլ է համարվում»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոշենկովը չորեքշաբթի օրն ասաց, որ Իսրայելը երեքշաբթի գիշեր Սիրիայի դեմ հարձակումն իրականացրեց այն ժամանակ, երբ երկու քաղաքացիական ինքնաթիռներ վայրէջք էին կատարում Բեյրութի և Դամակոսի օդանավակայաններում:

Լրատու  աղբյուրների հաղորդման համաձայն Դամասկոսի արևմտյան արվարձանում գտնվող «Սաբուրա» և «Ղուդսայա» տարածքներում գտնվող զինվորական կենտրոններն այդ ավիահարվածի ժամանակ Իսրայելի թիրախներն են եղել, սակայն Սիրիայի ՀՕՊ-ը կամ ոչնչացրեց կամ էլ շեղեց իսրայելյան ռազմական ինքնաթիռների արձակած բոլոր հրթիռները և ձախողեցրեց նրանց հարձակումը: