Հունվար 01, 2019 12:55 Asia/Tehran

Իրաքյան կործանիչները գրոհել են Դեր Էլ -զորում Ալ-Բուքեմալ քաղաքի արվարձանում գտնվող Ալ-Սուսա շրջանում ԻԼԻՊ-ի պարագլուխների նիստի անցկացման վայրի վրա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Իրաքի պաշտպանության նախարարության կից համատեղ գործողությունների շտաբը հայտարարել է, որ այդ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները կատարելապես ավերել են ԻԼԻՊ-ի պարագլուխների նիստի անցկացման վայրը , որտեղ ներկա էին ահաբեկչական այդ խմբավորման 30 անդամներ:

Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, Սիրիայի տարածքի դեմ ավիահարձակումը տեղի է ունեցել Իրաքի զինված ուժերի վարչապետ, գլխավոր հրամանատար՝ Ադել Աբդոլմահդիի հրամանով, համաձայն Իրաքի անվտանգության գործակալությունների ներկայացրած զեկույցի:

Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի հետ հանդիպումից հետո, Իրաքի ազգային անվտանգության խորհրդական՝ Ֆալեհ Ալ-Ֆայազն ասել էր, որ Սիրիան ընդունել է Իրաքի խնդրանքը՝ առանց Դամասկոսի նախորոք թույլտվության, Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու Բաղդադի գործողության մասին:

Մինչ օրս Դամասկոսի համաձայնությամբ Իրաքը մի քանի ավիահարձակումներ է իրականացրել Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիրքերի դեմ:

 

Պիտակ