Իրաքում տեղակայված ամերիկյան «Այն ալ-Ասադ» բազայում պայթյուն է տեղի ունեցել
Սեպտեմբեր 21, 2024 11:34 Asia/Tehran
Իրաքի անվտանգության աղբյուրները հայտնում են ամերիկյան «Այն ալ-Ասադ» բազայում տեղի ունեցած պայթյունի մասին։
Հաղորդվում է, որ «Այն ալ-Ասադ» բազայի շուրջ, որտեղ տեղակայված են ամերիկյան օկուպացիոն ուժերը, լսվել է 6 պայթյունի ձայն։
Իրաքյան Al Sabq Press կայքը հայտնել է, որ բազայի մոտ 10 հրթիռ է խոցվել։ Պայթյունների և հարձակման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ամերիկացի զինվորներն Իրաքում տեղակայված են 2003 թվականից, և նրանց ամենամեծ բազան «Այն ալ-Ասադն» է։
Սադդամի վարչակարգի տապալումից և ԻԼԻՊ-ի պարտությունից հետո տարիներ են անցել, սակայն շուրջ 2 հազար 500 ամերիկացի զինվորներ դեռ ներկա են Իրաքի որոշ հատվածներում և շարունակում են իրենց հանցագործությունները։
Պիտակ