Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները խոստովանել են Իրանի ռազմական գերակայությունը
Փետրվար 03, 2019 14:45 Asia/Tehran
Անդրադառնալով Հովեյզե իրանական նոր հրթիռի շահագործմանը, Սիոնիստական ռեժիմի Դեբքա կայքը խոստովանել է ԱՄՆ-ի և Թել Ավիվի նկատմամբ Իրանի ռազմական գերակայությունը:
Սիոնիստական կայքը հաղորդել է, որ իրանական հրթիռի շահագործումը գործնական պատասխան է վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հրթիռային փորձարկումներին:
Օրեր առաջ, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի ներկայությամբ, շահագործման է հանձնվել իրանական արտադրության Հովեյզե հրթիռը:
Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի շեմին, գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Հովեյզե հրթիռը պաշտպանական կարևոր ձեռքբերում է, որը վկայում է, որ ոչինչ չի կարող փշրել պաշտպանական ոլորտում իսլամական Իրանի ժողովրդի վճռականությունը»:
Պիտակ