Իրաքի Սալահեդին նահանգում հարձակում է իրականացվել իրանցի ուխտավորների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i104019-Իրաքի_Սալահեդին_նահանգում_հարձակում_է_իրականացվել_իրանցի_ուխտավորների_վրա
Իրաքի հյուսիսային Սալահեդին նահանգում իրանցի ուխտավորների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է մեկ և վիրավորվել 9 ուխտավոր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2019 03:18 Asia/Tehran
  • Իրաքի Սալահեդին նահանգում հարձակում է իրականացվել  իրանցի ուխտավորների վրա

Իրաքի հյուսիսային Սալահեդին նահանգում իրանցի ուխտավորների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է մեկ և վիրավորվել 9 ուխտավոր:

Համաձայն Բաղդադից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, իրանցի ուխտավորների փոխադրող ավտոբուսը կիրակի գիշեր Սալահեդին նահանգի Բալադ քաղաքի հարավային «Ղանաթ»-ի տարածքում ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել:

Ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է 34-ամյա մի կին, իսկ ավտոբուսի վարորդն ու 8 ուխտավորներ վիրավորվել են: