Նեթանյահուն գաղտնի հանդիպում է ունեցել Մարոկկոյի ԱԳ նախարարի հետ
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 13-րդ կայանը տեղեկացրել է Մարոկկոյի ԱԳ նախարարի հետ Իսրայելի վարչապետի գաղտնի ու չբացահայտված հանդիպման մասին:
Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 13-րդ կայանը կիրակի օրը հայտարարել է, որ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, 2018 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր, գաղտնի հանդիպում է ունեցել Մարոկկոյի ԱԳ նախարար Նասեր Բորիթայի հետ:
Հաղորդման մեջ ասվում է, որ Նեթանյահուն այս հանդիպման ժամանակ տեղեկացրել է Մարոկկոյի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության և այդ երկիր պաշտոնական այց կատարելու հնարավորության մասին:
Հանդիպումը կայացել է Իրանի հասցեին Մարոկկոյի կողմից ուղղված մեղադրանքներից մի քանի շաբաթ անց:
Մարոկկոն 2018 թվականի մայիսի 1-ին Իրանին ու Լիբանանի Հեզբոլլահին մեղադրեց «Փոլիսարիոյի ճակատ»-ի ճակատին աջակցություն ցուցաբերելու մեջ և հայտարարեց, որ խզում է Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:
«Փոլիսարիոյի ճակատ»-ը Ասիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Սահարայի ժողովրդի կողմից ձևավորված քաղաքական-ռազմական կազմակերպություն է, որը պայքարում է Մարոկկոյից այդ տարածքի անկախացման համար: