Քողազերծվել են Սաուդյան թագավորի ու գահաժառանգի միջև առկա լարվածություններն ու տարաձայնությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105535-Քողազերծվել_են_Սաուդյան_թագավորի_ու_գահաժառանգի_միջև_առկա_լարվածություններն_ու_տարաձայնությունները
Guardian թերթը քողազերծել է Արաբիայի թագավոր Մալեք Սալմանի և գահաժառանգ արքայազն Բին Սալմանի միջև առկա բազմաթիվ տարաձայնությունները: Բրիտանական թերթը հրապարակել է զեկույց, որում բացահայտել է,որ ձեռք է բերել այնպիսի տեղեկություններ,որոնք վկայում են Արաբիայի թագավորի կողմից սաուդյան գահաժառանգի որոշ լիազորություններից զրկվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2019 15:38 Asia/Tehran
  • Քողազերծվել են Սաուդյան թագավորի ու գահաժառանգի միջև առկա լարվածություններն ու տարաձայնությունները

Guardian թերթը քողազերծել է Արաբիայի թագավոր Մալեք Սալմանի և գահաժառանգ արքայազն Բին Սալմանի միջև առկա բազմաթիվ տարաձայնությունները: Բրիտանական թերթը հրապարակել է զեկույց, որում բացահայտել է,որ ձեռք է բերել այնպիսի տեղեկություններ,որոնք վկայում են Արաբիայի թագավորի կողմից սաուդյան գահաժառանգի որոշ լիազորություններից զրկվելու մասին:

Թերթը գրում է.«Արաբիայի թագավորը Բին Սալմանին զրկելով մի շարք տնտեսական ու ֆինանսական լիազորություններից, հայտարարել է,որ այսուհետ ինքն անձամբ է ստորագրելու ներդրումների վերաբերյալ  բոլոր վճիռները:

Մուսաադ Ալ-Այբանը,որ վերջերս է դարձել Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, Մալեք Սալմանի կողմից ստանձնելու է այդ երկրի արտաքին ներդրումների կառավարման պատասխանատվությունը:

Թերթի հոդվածում ասված է.«Սաուդյան այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության դեպքը բացահայտվելուց հետո, գահաժառանգ-արքայազնի  հետ Արաբիայի թագավորի հարաբերությունների մթագնումը Մալեք Սալմանի կայացրած որոշման պատճառներից մեկն է:

Guardian թերթում ասված է.«Եմենի պատերազմը , Ռեեմա բինթ Բանդարին ԱՄՆ-ում Արաբիայի դեսպանի, իսկ գահաժառագի եղբոր՝ Խալեդ Բին Սալմանին պաշտպանության նախարարի պաշտոններում  նշանակումը, Մալեք Սալմանի և Բին Սալմանի միջև առկա տարաձայնություններից են: Նշվում է,որ այդ նշանակումները տեղի են ունեցել առանց թագավորի հետ խորհրդակցության: