Կարևորվել է Սիրիայի կառավարության ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105619-Կարևորվել_է_Սիրիայի_կառավարության_ու_Կարմիր_խաչի_միջազգային_կոմիտեի_համագործակցության_ընդլայնումը
Սիրիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը կարևորել է այդ երկրում առկա հումանիտար խնդիրները լուծելու հարցում համագործակցությունը:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 20, 2019 14:26 Asia/Tehran
  • Կարևորվել է Սիրիայի կառավարության ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության ընդլայնումը

Սիրիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը կարևորել է այդ երկրում առկա հումանիտար խնդիրները լուծելու հարցում համագործակցությունը:

Սիրիայի պաշտոնական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ չորեքշաբթի օրը, Սիրիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերն ընդգծել է կողմերի միջև գործադրվող ջանքերի համադրման և համագործակցության համար առաջ եկած ցանկացած արգելքի վերացման անհրաժեշտությունը:

Մաուրերը երեքշաբթի օրը հադիպել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալեմին ու վերջինիս օգնական Ֆեյսալ Մեղդադին: 

Հանդիպումների ընթացքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը գնահատել է Սիրիայի ու կոմիտեի երկկողմ հարաբերությունները և հանձնաժողովի գործունեության համար Դամասկոսի տրամադրած արտոնությունները: