Սիրիայում համընդհանուր ցույց է անցկացվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105788-Սիրիայում_համընդհանուր_ցույց_է_անցկացվել
Դատապարտելով Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական ռեժիմի իշխանությունը ճանաչելու Դոնալդ Թրմափի որոշումը, Սիրիայում համընդհանուր ցույց է անցկացվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2019 13:46 Asia/Tehran
  • Սիրիայում համընդհանուր ցույց է անցկացվել

Դատապարտելով Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական ռեժիմի իշխանությունը ճանաչելու Դոնալդ Թրմափի որոշումը, Սիրիայում համընդհանուր ցույց է անցկացվել:

Մարտի 25-ին, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Վաշինգտոնում կայացած մամլու ասուլիսում Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչել էր Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը:

Համախմբվելով Սիրիայի տարբեր քաղաքաներում և դատապարտելով Դոնալդ Թրամփի այդ քայլը, Սիրիայի քաղաքացիները հայտարարել են.«Գոլանի բարձունքները պատկանում է Սիրիային և աշխարհում ոչ մի ուժ չի կարող փոխել այս իրականությունը»:

Երկուշաբթի օրը, արձագանքելով՝ Գոլանի բարձունքների վրա Սիոնիստական ռեժիմի իշխանությունը պաշտոնապես ճանաչելու Դոնալդ Թրամփի անօրինական քայլին, Սիրիայի ԱԳ նախարարությունը, մի հաղորդագրությամբ շեշտել է.«Գլոանի բարձունքների ազատագրումը Սիրիայի անփոփոխ իրավունքն է»: